Ակտուալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժամանակակից վերլուծական փիլիսոփայության մեջ ակտուալիզմը հնարավոր աշխարհների օնթոլոգիական կարգավիճակի դիրքն է, համաձայն որի ամենը, որ գոյություն ունի իրական է[1][2]։ Դրույթի մյուս արտահայտությունը այն է, որ անսահմանափակ որակավորման դոմեյնը տարածվում է ամենի վրա և միայն իրական գոյությունների[3]։ Ակտուալիզմի հերքումը պոսիբիլիզմ է, դրույթներ՝ որոնց համաձայն գոյություն ունեն որոշ սուբյեկտներ, որոնք պարզապես հնարավոր են։ Այս սուբյեկտները գոյություն ունեն, սակայն չեն հանդիպում իրական աշխարհում։ Համաձայն մոդալ ռեալիզմի՝ "Պոսիբիլիզմի կարևոր, բայց էապես տարբեր գաղափար, համաձայն որի մի շարք հարցեր, որոնք կցված չեն այս հոդվածին, մշակվել են Դեյվիդ Լուիզի կողմից "։

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննարկենք այն պնդումը, որ Շերլոկ Հոլմսը գոյություն ունի։ Սա սխալ պնդում է աշխարհի մասին, սակայն սովորաբար ընդունվում է որպես հնարավոր ճշմարտություն։ Այս պատահականությունը սովորաբար նկարագրվում է այն պնդմամբ, որ գոյություն ունի հնարավոր աշխարհ, որտեղ գոյություն ունի Շերլոկ Հոլմսը։ Պոսիբիլիստները պնդում են, որ ակնհայտ գոյաբանական պնդումները, ինչպիսին է այս մեկը, քիչ թե շատ պետք է ընկալվի անվանական արժեքով. ներկայացնելով երկու կամ ավելի աշխարհների գոյությունը, որոնցից միայն մեկն է իրական։ Հետևաբար, նրանք պնդում են, որ կան անհաշվելի թվով աշխարհներ մեր աշխարհից բացի, որոնք գոյություն ունեն, ինչպես մեր աշխարհը գոյություն ունի։ Ակտուալիստների մեծամասնությունը ուրախ կլինի ընդունելու "Շերլոկ Հոլմսի գոյությունը իրական է" պնդման մեկնաբանությունը հնարավոր աշխարհների տեսանկյունից։ Սակայն նրանք պնդում են, որ պոսիբիլիստները սխալվում են սա ընդունելով որպես նշան՝ համաձայն որի գոյություն ունեն այլ աշխարհներ, որոնք պարզապես նման են մեր աշխարհին, բացի այն փաստից, որ մենք իրականում այնտեղ չենք։ Ակտուալիստները փոխարենը վիճարկում են այն, որ երբ մենք պնդում ենք, որ հնարավոր աշխարհներ գոյություն ունեն, նշանակում է մենք պնդումներ ենք անում, որ իրերը գոյություն ունեն մեր սեփական իրական աշխարհում, որոնք կարող են ծառայել որպես մոդալ պնդումների մեկնաբանության համար հնարավոր աշխարհներ. մի շարք ճանապարհներ, ըստ որի աշխարհը իրական է, գոյություն ունեն, բայց ոչ աշխարհները, որոնք այդ ճանապարհով գոյություն ունեն՝ բացառությամբ մեր շուրջը գտնվող իրական աշխարհի։

Փիլիսոփայական տեսանկյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտուալիստների տեսանկյունից, ինչպիսին է Ադամներինը, հնարավոր աշխարհները ավելին չեն, քան հնարքներ, որոնք ստեղծվել են իրական աշխարհում։ Հնարավոր աշխարհները զուտ նկարագրություններն են այն ձևերի, որոնց շնորհիվ այս աշխարհը գոյություն ունի։ Այսպիսով, որպես մոդալ կոնստրուկցիաներ, նրանք համարվում են որպես հմուտ փորձարարական գործիք՝ օգտագործելու մոդալ տրամաբանության հետ. այն օգնում է մեր մոդալ պատճառաբանությանը ճանապարհներ մտածելու, որոնց շնորհիվ աշխարհը կարող էր լինել։ Այսպիսով, այս տեսակետից ելնելով՝ այն, ինչ այս իրական աշխարհը տարբերակում է մյուս հնարավոր աշխարհներից նույնն է, ինչ որ տարբերակում է իրականությունը իրականության մոդելավորման նկարագրությունից։ Մոդալ ռեալիստ Լյուիզի տեսանկյունից "◊p" պնդումը նշանակում է, որ p-ն կիրառվում է համենայնդեպս մեկը մյուսում, հստակ աշխարհ, որը այնքան իրական է, որքան այն աշխարհը, որտեղ մենք ենք ապրում։ Եթե կապերի դրությունը հնարավոր է, ապա այն իրոք կիրառվում է, այն ֆիզիկապես առաջանում է համենայն դեպս մի աշխարհում։ Հետևաբար, ինչպես Լյուիզն է ընդունում, գոյություն ունի աշխարհ, որտեղ Շերլոկ Հոլմս անունով մեկը ապրել է 221 Բեյքեր փողոցում Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանում, ինչպես նաև գոյություն ունի մեկ այլ աշխարհ, որտեղ խոզերը թռչել են, և գոյություն ունի մի աշխարհ որտեղ և Շերլոկ Հոլմսն է ապրում և խոզերն են թռչում[4]։ Սա բաց է թողնում աշխարհի եղելության իրականում գոյության ձևի հարցը։ Եվ հենց այս հարցի շուրջ ակտուալիստների տեսանկյունները բաժանվում են իրարից։ Ամենահայտնի լուծումներից է այն պնդումը, որ անում են Վիլյամ Լիսանը և Ռոբերտ Ադամսը. հնարավոր աշխարհների մասին զրույցները իջնում են մինչև իսկ տրամաբանական կապերի՝ դրույթների միասնական և մաքսիմալ ամբողջական սահմանումների շրջանում։ Այստեղ միասնականը նշանակում է, որ ոչ մի դրույթ չի հակասում մյուսին։ Մաքսիմալ ամբողջականը նշանակում է, որ շրջանակը ընդգրկում է աշխարհի յուրաքանչյուր հատկություն։ Իսկ հնարավոր աշխարհները, որոնք համարվում են իրական, իրական է իր տարրերի շնորհիվ։ Մյուս տարածված ակտուալիստական տեսանկյունը հնարավոր աշխարհերի վերաբերյալ պատկանում է Ալվին Պլանտինգային և Դեյվիդ Արմստրոնգին, որը չի տալիս աշխարհի լինելու ձևը, այլ կապերի ամբողջական վիճակը, որը ընդգրկում է կապերի յուրաքանչյուր վիճակ, որը կարող է ընդունվել կամ չընդունվել։ Այստեղ, իրական աշխարհները, որոնք իրական են համարվում, իրական են մեր շուրջը տարածված աշխարհի կողմից ընդունված կապերի վիճակի շնորհիվ։

Իրականության ինդեքսային վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն իրականության ինդեքսային հասկացողության (Լյուիս, 1986) իրականությունը հատկանիշ է, որը մեր աշխարհը հարաբերում է իրեն, սակայն մնացած բոլոր աշխարհները նույնպես հարաբերում են իրենց։ Իրականությունը յուրաքանչյուր աշխարհի ներքին հատկանիշն է, այսպիսով "ա" աշխարհը իրական է "ա" աշխարհում։ Իրականը դիտարկվում է որպես ինդեքսային տերմին, իսկ նրա հղումը կախված է իր կոնտեքստից[5]։ Ուստի, չկա այս աշխարհի որևէ հատկանիշ(ոչ էլ այլ աշխարհի) որը կտարբերակվի և որից կեզրակացնենք՝ աշխարհը իրական է, իրական աշխարհը իրական է պարզապես իր իրական սահմանման շնորհիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Actualism (Stanford Encyclopedia of Philosophy)
  2. Plantinga, Alvin (1976). "Actualism and Possible Worlds". Theoria 42 (1–3): pp. 139–160. (Reprinted in his compilation Essays on the Metaphysics of Modality, Oxford University Press).
  3. Woodward, Richard (2011). "The things that aren't actually there". Philosophical Studies 152: pp. 155–166.
  4. Lewis, D. 1986. On the Plurality of Worlds. Oxford: Blackwell
  5. Stalnaker, R.C. 1976. Possible Worlds. Noûs, Vol. 10, No. 1, Symposium Papers to be Read at the Meeting of the WesternDivision of the American Philosophical Association in New Orleans, Louisiana, April 29 – May 1, pp. 65–75. Stable URL: http://www.jstor.org/stable/2214477

Ակտուալիզմ, Ստենդֆորդի փիլիսոփայության հանրագիտարան