Ակտիվ կենտրոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտիվ կենտրոններ.

  • քիմիական կինետիկայում քիմիական ռեակցիայի ընթացքում առաջացող միջանկյալ նյութեր՝ մոլեկուլների բեկորներ (ազատ ռադիկալներ կամ ատոմներ), որոնք կենտ էլեկտրոն ունենալու պատճառով քիմիապես հագեցած չեն և արտակարգ ռեակցունակ են։ Ակտիվ կենտրոններ են պայմանավորում շղթայական ռեակցիաները։ Մոլեկուլների տրոհումը և ակտիվ կենտրոնների առաջացումը տեղի են ունենում ջերմության, լույսի, ճառագայթային մասնիկների ազդեցությամբ կամ մոլեկուլների փոխադարձ հարվածների շնորհիվ։
  • Հետերոգեն (տարասեռ) կատալիզում, կատալիզատորի մակերևույթի այն մասերը, որոնց վրա ընթանում է քիմիական ռեակցիան։
  • Ֆերմենտային կատալիզում, ֆերմենտների մոլեկուլների այն մասերը, որոնք փոխազդման մեջ են մտնում կատալիզվող նյութի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 231