Ակտիվ լարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
z լրիվ դիմադրությամբ շդթայամաս։ Համարժեք սխեմա և վեկտորային դիագրամա։

Ակտիվ լարում կամ լարման ակտիվ բաղադրիչ, լարման գործող արժեքի վեկտորի պրոյեկցիան հոսանքի վեկտորի ուղղության վրա։ Uա=Ucosφ։ Ակտիվ լարումը չափվում է P ակտիվ հզորության և I հոսանքի գործող արժեքի հարաբերությամբ՝ Uա=P/I։ Լարման Ս վեկտորի վերածումը Սա (ակտիվ լարում) և Uռ=Usinφ (ռեակտիվ լարում) բաղադրիչների ցույց է տրված z լրիվ դիմադրությամբ շղթայամասի վեկտորային դիագրամայի և հաջորդաբար միացված r-ակտիվ, x ռեակտիվ դիմադրությունների համարժեք սխեմայի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 231 CC-BY-SA-icon-80x15.png