Ակտելիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ակտելիկ», պիրիմիֆոսմեթիլ, քիմիական պատրաստուկ՝ մշակաբույսերի կրծող և հյութը ծծող վնսատուների դեմ պայքարելու համար։ Շփումային, ծխահարող, սահմանափակ ազդեցության աֆիցիդ է և սնկասպան։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրվում է 30%-անոց է խառնուրդի ձևով։ Կիրառվում է պահեստ տարածքների (պահեստավորելուց 10 օր առաջ) մշակման համար, ամբարային երկարակնճիթ բզեզի և այլ վնասատուների դեմ պայքարելու (ազդող նյութի 0,25 գ/մ2), ինչպես նաև ջերմոցներում, ջերմատներում (ազդող նյութի 1,5–3,0 կգ/հա) և բաց գրունտում (ազդող նյութի 0,15–0,7 կգ/հա) ճերմակաթիթեռների, ճանճերի, թրիպսների, մոծակների, բանջարաբույսերի ոստայնատզերի, հատապտղանոցներում (ազդող նյութի 0,3–1,5կգ/հա) սղոցողների, թեփուկաթևավորների և խաղողի այգիներում (ազդողնյութի 0,3–1,5 կգ/հա) տերևոլորների, որդանների ոչնչացման համար։ Վարունգի, լոլիկի, տաքդեղի, սմբուկի, շաքարիճակնդեղի մեջ ակտելիկի առավել թույլատրելի կոնցետրացիան 0,2 մգ/կգ է, հացահատիկում `5 մգ/կգ, հաղարջենու, մորենու, կոկռոշենու մեջ, ինչպես նաև ձկնաբուծական ջրամբարների ջրերում և կաթնատու կենդանիների կերերում ակտելիկի մնացորդներ չի թույլատրվում։ Ձվատու թռչունների կերերում ակտելիկի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 0,5 մգ/կգ է, բտվող կենդանիների և թռչունների կերերում`1 մգ/կգ, հողում` 0,5 մգ/կգ, կենցաղում օգտագործման ջրամբարներում` 0,01 մգ/լ։ Նվազ թունավոր է մարդկանց և տաքարյուն կենդանիների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։