Ակսել Պոլսեն
Ակսել Պոլսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1855[1] |
Ծննդավայր | Աքեր, Ակերսհուս, Նորվեգիա |
Մահացել է | փետրվարի 9, 1938 (82 տարեկան) |
Մահվան վայր | Նեսոդեն, Ակերսհուս, Նորվեգիա |
Գերեզման | Վեստրե գրավլունդ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | չմշկորդ և գեղասահորդ |
![]() |
Ակսել Պոլսեն (հուլիսի 18, 1855[1], Աքեր, Ակերսհուս, Նորվեգիա - փետրվարի 9, 1938, Նեսոդեն, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի գեղասահորդ և չմշկավազորդ։ Նա հորինել է գեղասահքի ակսել թռիչքը և կրել է չմշկավազքի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 1882 թվականից մինչև 1938 թվականը։ 1976 թվականին նա ընդգրկվել է Գեղասահքի Փառքի Սրահում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլսենը ծնվել է Ակերում Քրիստինիայի (ներկայումս՝ Օսլո) Հաագին Օլսենի (1822-1918 թվականներ) և վաճառական Յոհան Փիթեր Պոլսենի (1820–1887 թվականներ) ընտանիքում։ Նա մեծացել է Օսլոյում, որտեղ իր հայրը սուրճի խանութ էր աշխատեցնում։ Նա սահել սկսել է վաղ տարիքից և 1870 թվականից արդեն մրցել է և չմշկավազքում և գեղասահքում։ 1882 թվականին նա չմշկավազքի աշխարհի առաջնություններում Վիեննայում և ստացել է հավելյալ մրցանակ գեղասահքում նոր տեսակի թռիչքի համար, որը նա կատարել է չմշկավազքի ժամանակ և որը անվանվել է իր անունով[3]։ 1883 թվականի ձմռանը Պոլսենը գնացել է Հյուսիսային Ամերիկա մասնակցելու մի շարք չմշկավազքի մրցումների։ 1883թվականի փետրվարի 8-ին Վաշինգտոն Պարկում՝ (անգլ.՝ Washington Park), Բրուկլին (անգլ.՝ Brooklyn), Նյու Յորք (անգլ.՝ New York) անց է կացվել բացօթյա մրցավազք։
- 1 մղոն; 3 րոպե, 34 3/5 վայրկյան
- 5 մղոն; 19 րոպե, 10 վայրկյան
- 10 մղոն; 39 րոպե, 7 3/5 վայրկյան
1885 թվականի սկզբում նա հաղթել է և չմշկավազքի, և գեղասահքի առաջնություններում Համբուրգում և 1885 թվականի փետրվարի 26-ին 3 մղոնանոց մրցավազք է ունեցել մեկ ուրիշ հայտնի գեղասահորդի՝ Ռենկ վան դեր Զիի հետ Ֆրոգներկիլենում։ Մրցավազքը գրավել է 20,000-30,000 հանդիսատեսի։
Պոլսենը կրել է աշխարհի չմշկավազքի չեմպիոնի տիտղոսը 1882 թվականից մինչև 1890 թվականը, նա պարտվել է այն 1890 թվականին Հ. Ջ. Մակքորմիքին Hugh McCormick (D). New Brunswick Sports Hall of Fame 3 մղոնանոց մրցավազքում Մինեպոլիսում (անգլ.՝ Minneapolis, Minnesota): Բացի ակսել թռիչքից նա նաև հորինել է առաջին ժամանակակից չմուշկները՝ կոշիկին ամրացված մետաղյա շեղբով։ Իր հոր մահից հետո նա աշխատեցրել է սուրճի խանութը իր եղբոր՝ Էդվինի հետ մինչև 1936 թվական։ Նա ամուսանցել է երկու անգամ, առաջին անգամ՝ 1885 թվականին Քեթրին Ուլիամսի հետ, ամուսնալուծվել է 1890 թվականին և երկրորդ անգամ ամուսնացել է Աննա Էլիզ Նիկոլեսենի հետ (1865-1935 թվականներ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://nbl.snl.no/Axel_Paulsen
- ↑ «World Figure Skating Hall of Fame»։ www.worldskatingmuseum.org։ Վերցված է 2020-08-07
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2007-03-07։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-07-ին։ Վերցված է 2020-08-14