Ակոսմիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակոսմիզմ (հունարեն՝ ա - ժխտող մասնիկ և κόσμος - տիեզերք), աշխարհի ոչնչության մասին դավանող կրոնա-փիլիսոփայական ուսմունք։ Առավել զտված վիճակով հանդիպում է հնդկական փիլիսոփայության մեջ՝ վեդանտայում, սակայն տարածված է նաև քրիստոնեության մեջ։ Ակսոմիզմ ենվանում նաև արտաքին աշխարհի իրական լինելը մերժող սպիրիտուալիստական ուսմունքը։