Ակոսահատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակոսահատ, ջրահեռացման և ոռոգման ակոսներ հատող գյուղատնտեսական գործիք[1]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերխոնավ հողամասերի չորացման համար օգտագործում են տրակտորից կախվող (շրջանակին ամրացված) երկթև գութանով, նաև գրեյդերային տիպի 2 խոփաթևավոր ձորակահատ։ Ոռոգելի երկրագործության մեջ ժամանակավոր ոռոգիչ և արտատարակոսներ հատելու համար օգտագործում են կախովի (համապիտանի շրջանակին ամրացված) առվափորիչներ, որոնք համալրում են փոխովի համահարթիչ բանող մարմիններով։ Ոռոգման ակոսները հատում են կուլտիվատորների և սերմնացան մեքենաների վրա տեղադրված հանովի Ա-ներով, ոռոգման ակոսաճեղքերը՝ համապիտանի շրջանակի վրա մոնտաժված ճեղքահատիչներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։