Ակերբլոմի գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ակերբլոմի գիծ, շվեդ բժիշկ, հիգիենիստ Բենտ Ակերբլոմի անատոմիական և ֆիզիոլոգիական պահանջներից ելնելով՝ աթոռի մեջքի մի հատվածում կատարած փոփոխության անունը[1]։

Փորձերի նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Ակերբլոմը հրապարակեց մարդու կառուցվածքի առանձնահատկությունների ասպարեզում, կատարած իր հետազոտությունների արդյունքները։

Ակերբլոմը հայտնաբերեց, որ երբ մարդը նստում է, անկախ տարիքից ու հասակից նստատեղից մինչև գոտկատեղ հեռավորությունը համարյա միշտ նույնն է՝ մոտ 22-23 սմ։ Ուսումնասիրելով կահույքը Ակերբլոմը գտավ, որ միայն լայն մեջքը և ուսերն են հենվում թիկնակին և հանգստանում, իսկ գոտկատեղի մկանները լարված են, հետևաբար շուտ են հոգնում և նպաստում մի շարք հիվանդությունների առաջացմանը։ Աթոռի հորիզոնական նստատեղը նույնպես ճիշտ չէ՝ նստած մարդը անընդհատ սահում է նրանից և այդ կանխելու համար ձգում է մեջքի և ոտքի մկանները։

Փորձերի արդյունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք ուսումնասիրություններից և փորձերից հետո, Ակերբլոմը ստացավ գոտկատեղի և թեքված նստատեղի ճիշտ հարաբերությունը, որը թույլ է տալիս նստած ժամանակ հանգիստ պահել ողնաշարի բնական S-աձև դիրքը ու ապահովում է հարմարավետություն։ Ակերբլոմի գծագրերն ու հաշվարկները լայնորեն օգտագործվում են ժամանակակից կահույքի արտադրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ակերբլոմի գծի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-09-ին։ Վերցված է 2011-11-19