Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
«Ականատեսը» (չինարեն՝ 我是证人), 2015 թվականի քրեական դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Ան Սան Հունը։ Ֆիլմը 2011 թվականի հարավկորեական «Կույրը» ֆիլմի նոր տարբերակն է։ Երկու ֆիլմերի տնօրենը նույն մարդն է։
Համալսարանի երիտասարդ ուսանողուհին ավտովթարի ժամանակ կորցնում է եղբորը և տեսողությունը։ Մի անգամ, նա նստում է տաքսի, որի վարորդը ճանապարհին ինչ-որ մեկին ավտովթարի է ենթարկում։ Ավտովթարի ականատեսը մի երիտասարդ տղա էր, սակայն նրա վկայությունը տարբերվում է կույր աղջկա վկայությունից։ Միայն թե հանցագործը չի ցանկանում հանգիստ թողնել ականատեսներին, և ամեն ինչ անում է, որպեսզի ազատվի նրանցից։ Վտանգված են երկու մարդկային կյանքեր։ Կարո՞ղ են արդյոք պատահական ականատեսները փրկվել։