Ալ-Կուդսայայի շրջան
Արտաքին տեսք
Ալ-Կուդսայայի շրջան արաբ․՝ ناحية قدسيا | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Ռիֆ Դիմաշկի մարզ → Ալ-Կուդսայայի գավառ |
Ներառում է | 7 գյուղ և ավան |
Վարչկենտրոն | Ալ-Կուդսայա |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2004) | 64․412 |
Տարածք | 59.86 |
Ժամային գոտի | UTC+2 |
Ալ-Կուդսայայի շրջան (արաբ․՝ ناحية قدسيا), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Գտնվում է երկրի հարավում՝ Ռիֆ Դիմաշկ մարզում։ Հանդիսանում է Ալ-Կուդսայայի գավառի երեք շրերջաններից մեկը։
Վարչական կենտրոնն Ալ-Կուդսայա քաղաքն է։ 2004 թվականի տվյալներով բնակչությունը կազմել 64,412 մարդ[1]։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 59.86 քառ.կմ տարածք։
Ունի 7 գյուղ և ավան
- Ալ-Կուդսայա (արաբ․՝ قدسيا), բնակչություն՝ 33,571
- Աշրաֆիյատ ալ-Վադի (արաբ․՝ أشرفية الوادي), բնակչություն՝ 2,101
- Բաշիմա (արաբ․՝ بسيمة), բնակչություն՝ 2,812
- Դաիյաթ Կուդսայա (արաբ․՝ ضاحية قدسيا السكنية الجديدة), բնակչություն՝ 9,500
- Ալ-Համա (արաբ․՝ الهامة), բնակչություն՝ 10,045
- Ջամրայա (արաբ․՝ جمرايا), բնակչություն՝ 1,156
- Ջդեիդատ ալ-Վադի (արաբ․՝ جديدة الوادي), բնակչություն՝ 5,227
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
|