Ալյումինի համաձուլվածքներ
Ալյումինի համաձուլվածքներ, համաձուլվածքներ, որոնց հիմքը ալյումինն է։ Փոքր խտության հետ մեկտեղ ունեն բարձր էլեկտրահաղորդականություն և ջերմահաղորդականություն, կոռոզիակայունություն, բարձր տեսակարար ամրություն։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվում են ավիացիայում, տրանսպորտում, շինարարությունում, շարժական ագրեգատներում, փոխադրովի հարմարանքներում՝ մեքենաների և կոնստրուկցիաների կշռի թեթևացման նպատակով, ինչպես նաև ամանեղենի պատրաստման համար։
Ալյումինի համաձուլվածքներ բաժանվում են 2 խմբի՝
- ձուլման
- դեֆորմացվող։
Ձուլման ալյումինի համաձուլվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձուլման Ալյումինի համաձուլվածքներ պարունակում են Si, Cu, Mg, Zn և այլն, ունեն ձուլման լավ հատկություններ, բայց Փոքր պլաստիկություն, ամրանում են մոդիֆիկացմամբ և ջերմամշակմամբ, կիրառվում են ձևավոր ձուլման համար։
Դեֆորմացվող ալյումինի համաձուլվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեֆորմացվող Ալյումինի համաձուլվածքներ պատկանունում են Cu, Mg, Mn, Ni և այլն, ավելի ամուր են ու պլաստիկ, ամրանում են ջերմամշակմամբ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 185)։ ![]() |