Ալիսի մասին Լուիս Քերոլի հեքիաթների նկարազարդումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալիսի մասին Լուիս Քերոլի հեքիաթների գրքային նկարազարդումները բազմիցս դարձել են գիտական հոդվածների և լայն լսարանի համար հետաքրքիր լուսաբանումների թեմա։ Ալիսի մասին Լուիս Քերոլի հեքիաթների տեքստերը նկարիչների համար հարուստ նյութ են՝ ստեղծելու երևակայական կերպարներ։ «Ալիսի» բազմաթիվ նկարազարդողներ իրենց առաջ խնդիր են դրել՝ հասնելու տեքստի և պատկերի էսթետիկ միավորման, ինչպես նաև տեսողական կերպարների միջոցով գրական տեքստի թարգմանության[1]։

Գոյության ունեն աղջկա արկածների մասին անգլիացի գրողի ստեղծած բոլոր չորս հեքիաթների նկարազարդումներ՝ «Ալիսի արկածներն ստորգետնյա աշխարհում» նախնական տարբերակը (անգլ.՝ Alice's Adventures Under Ground, գիրքն ավարտել է 1863 թվականի փետրվարին), երկու առավել հայտնի հեքիաթները՝ «Ալիսը Հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice’s Adventures in Wonderland, բնօրինակ տարբերակում՝ «Ալիսի արկածները Հրաշքների աշխարհում», 1865), «Ալիսը Հայելու աշխարհում» (անգլ.՝ Through the Looking-Glass, and What Alice Found There, բնօրինակ տարբերակում՝ «Հայելու միջով, և ինչ այնտեղ գտավ Ալիսը», 1871), ինչպես նաև ավելի փոքր տարիքի երեխաների համար հարմարեցված տարբերակը, որն արել է հենց հեղինակը՝ «Ալիսը երեխաների համար» (անգլ.՝ The Nursery “Alice”

Բազմաթիվ մեծ նկարիչներ նկարազարդել են Ալիսի մասին Քերոլի գրքերը, նրանցից ոմանք մասնագիտացել են հենց մանկական գրքերի գծագրման մեջ, մյուսները հազվադեպ են անդրադարձել մանկական գրքերի պատկերազարդմանը։ Մի շարք նկարիչներ այս նկարազարդումների համար ստացել են ազգային և միջազգային մրցանակներ։ Ցուցադրություններ են անցկացվել, որտեղ ներկայացվել են անգլիացի գրողի սյուժեներով ոգեշնչված ստեղծագործություններ։ Նման ցուցադրություններից առավել լայն լուսաբանման արժանացել են հենց գրքային նկարազարդումները։ Կան հավաքորդներ, որոնք իրենց առջև նպատակ են դրել Ալիսի մասին Լուիս Քերոլի հեքիաթների նկարազարդված հազվագյուտ հրատարակությունները հավաքելը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Синицына, 2013, էջ 252
  2. Brooker, 2004, էջ 105—150