Ալեքսեյ Ժդանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսեյ Ժդանով
ZhdanovAlekseiGennadyevich.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1982(1982-03-28)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Stary Oskol, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Օլիմպիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—1999 Ռուսաստան Օլիմպիա սիր․
2000—2005 Ռուսաստան Օլիմպիա 162 (53)
2006 Լատվիա Վենտսպիլս 5 (0)
2006—2008 Մոլդովա Զիմբրու 54 (27)
2008 Ռուսաստան Նոստա 5 (0)
2009 Ռուսաստան Վոլգոգրադ 32 (23)
2010—2011 Ռուսաստան Լուչ-Էներգիա 44 (7)
2011 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 11 (1)
2012 Ռուսաստան Մետալուրգ-Օսկոլ 9 (2)
2012—2013 Ռուսաստան Խիմիկ 26 (11)
2013—2014 Ռուսաստան Սեվեր 30 (14)
2014 Ռուսաստան Զենիթ-Իժևսկ 12 (5)
2015 Ռուսաստան Անապա սիր.
2015—2016 Ռուսաստան Ռոտոր-Վոլգոգրադ-2 սիր․
2016—2017 Ռուսաստան Ռոտոր-Վոլգոգրադ 29 (23)
2017—2018 Ռուսաստան Արմավիր 27 (2)
2018 Ռուսաստան Էկսկլուզիվ սիր.
2018 Ռուսաստան Կուբան-Հոլդինգ սիր.
2019—մ․հ․ Ռուսաստան Տորպեդո սիր․
Ազգային հավաքական
1999 Ռուսաստան Ռուսաստան (մինչև16)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսեյ Գենադևիչ Ժդանով (մարտի 28, 1982(1982-03-28)[1], Stary Oskol, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, խաղացել է հարձակվողի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել հարազատ Ստարի Օսկոլ քաղաքում 6 տարեկան հասակում։ 1995 թվականին թիմի հետ միասին Վոլգոգրադ մասնակցել է մինի-ֆուտբոլի մրցությանը, որտեղ ճանաչվել է լավագույն հարձակվող։ Ինչից հետո ստացել է հրավեր «Օլիմպիա» ակումբի մարզիչ Լեոնիդ Վիկտորովիչ Սլուցկիի կողմից։ Այսպիսով, 13 տարեկանում տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ սկսել է սովոել Օլիմպիական պահեստային ուսումնարանում[2]։

1998 թվականին «Օլիմպիա» ակումբի հետ միասին կատարել է իր նորամուտը մեծահասակների մակարդակում՝ երրորդ դիվիզիոնում Ռուսաստանի առաջնության ժամանակ։ Հաջորդ տարի երիտասարդ ակումբը ձեռք է բերել փորձառու խաղացողներ, ինչի շնորհիվ մրցաշրջանի վերջում ակումբը երկրորդ դիցիզիայում խաղալու իրավունք է ստացել։

2003 թվականին մասնակցել է Անժիի նախամրցաշրջանային հավաքին, որտեղ գլխավոր մարզիչը՝ Գաջի Գաջիևը, օգտագործել է Ալեքսեյին պաշտպանի դիրքում։ Սակայն, ակումբերը չեն կարողացել համաձայնության գալ ֆուտբոլային տրանսֆերի, նա վերադարձել է Վոլգոգրադ և հանդես է եկել նոր կարգավիճակով, և 2003 թվականի մրցաշրջանի ավարտին դարձել է արծաթե մեդալակիր և «Հարավ» տարածաշրջանի լավագույն պաշտպան։

2005 թվականին 15 գոլերով նա դարձել է «Հարավ» տարածաշրջանի լավագույն ռմբարկու։ Մրցաշրջանի ավարտին ավարտվում է ֆուտբոլիստի և «Օլիմպիա» ակումբի պայմանագրի ժամկետը և Ալեքսեյը Զախար Դուբենսկիի հետ միասին տեղափոխվում է լատվիական «Վենտսպիլս» ակումբ։ Ոչ բավարար խաղային փորձ ունենալու պատճառով որոշում է փոխել թիմը և կնքում է պայմանագիր մոլդովական «Զիմբրու» ակումբի հետ, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան, որի կազմում դարձել է փոխչեմպիոն և Մոլդովայի գավաթի դափնեկիր և մասնակցել է ՈՒԵՖԱ գավաթին։

2008 թվականին հայտնվել է «Նոստա» ակումբում, որի կազմում հանդես է եկել առաջին դիվիզիոնում։ 2009 թվականին հանդես է եկել նոր «Վոլգոգրադ» ակումբում, որտեղ 23 գնդակով դարձել է ամբողջ երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու։ Մրցաշրջանի ավարտին տեղափոխվում է«Լուչ-Էներգիա» ակումբ։ 2011 թվականին փոխվել է թիմի մարզիչը, որը Ալեքսեյին չէր տեսնում կազմում։ Շուտով տեղափոխվեց «Նեֆտեխիմիկ» ակումբ, որտեղ ստացել է ծանր վնասվածք՝ շարժողական մկանների պատռվածք։ Վնասվածքից հետո հանդես է եկել Մետալուրգ Օսկոլ քաղաքում ձերջինսկի «Խիմիկ», մուրանյան «Սեվեր» «Զենիթ Իժևսկ» և սիրողական «Անապա» ակումբում[2]։ 2015-2017 թվականներին հանդես է եկել «Ռոտոր-Վոլգոգրադում», 2017/18 մրցաշրջանում` «Արմավիր» ակումբում։

Ռուսաստանի հավաքականում (մինչև 16 տարեկան) խաղացել է 1999 թվականի Եվրոպայի առաջնությանը Չեխիայում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվական հունիսի 17-ի դրությամբ
Թիմ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Օլիմպիա (Վոլգոգրադ) 2000 III 26 10 2 1 28 11
2001 III 32 11 2 1 34 12
2002 III 26 7 2 2 28 9
2003 III 36 6 1 1 37 7
2004 III 21 4 5 1 26 5
2005 III 19 15 2 0 21 15
Ընդհանուր 160 53 14 6 174 59
Լատվիա Վենտսպիլս 2006 I 5 0 ? ? 0 0 5* 0*
Մոլդովա Զիմբրու 2006/07 I 28 14 ? ? 2 0 30* 14*
2007/08 I 24 12 ? ? 2 2 26* 14*
2008/09 I 2 1 ? ? 2* 1*
Ընդհանուր 54 27 ? ? 4 2 58* 29*
Ռուսաստան Նոստա 2008 II 5 0 0 0 5 0
Ռուսաստան Վոլգոգրադ 2009 III 32 23 5 0 37 23
Ռուսաստան Լուչ-Էներգիա 2010 II 30 7 1 1 31 8
2011/12 II 14 0 0 0 14 0
Ընդհանուր 44 7 1 1 45 8
Ռուսաստան Նեֆտեխիմիկ 2011/12 III 11 1 0 0 11 1
Ռուսաստան Մետալուրգ-Օսկոլ 2011/12 III 9 2 0 0 9 2
Ռուսաստան Խիմիկ (Դձերժինսկ) 2012/13 III 26 11 3 2 29 13
Ռուսաստան Սեվեր 2013/14 III 30 14 2 1 32 15
Ռուսաստան Զենիթ-Իժևսկ 2014/15 III 12 5 1 0 13 5
Ռուսաստան Ռոտոր-Վոլգոգրադ 2015 IV 22 15 4 5 26 20
Ռուսաստան Ռոտոր-Վոլգոգրադ-2 2016 IV 9 9 4 3 13 12
Ռուսաստան Ռոտոր-Վոլգոգրադ 2016/2017 III 29 23 1 1 30 24
ԸնդհանուրԿարիերա 448 190 35* 19* 4 2 487* 211*

ծանոթագրություններ: * նշանով սյունակներում նշված թվերը կարող են լինել ավելի մեծ:

Ձեռքբերումենր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի փոխչեմպիոն: 2006/07:
  • Մոլդովայի գավաթի դափնեկիր: 2006/07:
  • («Արևմուտք» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի հաղթող: 2012/13:
  • («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի հաղթող: 2016/17:
  • («Չեռնոզեմյե» տարածաշրջանի) երրորդ դիվիզիոնի հաղթող: 2015:
  • («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի արծաթե մրցանակակիր: 2003:
  • («Պովոլժե» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի բրոնզե մրցանակակիր: 2001, 2002:
  • («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի բրոնզե մրցանակակիր: 2009:

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի լավագույն պաշտպան: 2003:
  • («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի լավագույն հարձակվող:2009[3]:
  • («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու: 2005 (15 գնդակ), 2009]] (23 գնդակ)[3], 2016/17]] (23 գնդակ):

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 2004 թվականին: Կնոջ անունը Եկատերինա է: Ունի երկու երեխա. որդի Նիկիտան (ծնված 2005 թվականին) մանկական Օլիմպիա ակումբի կիսապաշտպան է և դուստրը Դարյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Андрей Шитов (2015-11-03)։ «Алексей Жданов, капитан команды «Ротор-Волгоград»: «Слуцкий воспитал во мне спортсмена и человека»» (ռուսերեն)։ Родной город։ Վերցված է 2015-11-03 
  3. 3,0 3,1 «ПФЛ определила лучших игроков и тренеров второго дивизиона» (ռուսերեն)։ Sports.ru։ 2009-11-25։ Վերցված է 2015-11-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]