Ալեքսեյ Գասիլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսեյ Գասիլին
Gasilin.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1996(1996-03-01)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Տոմ
Համար 11
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սմենա
Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 1 (0)
2015-2016  Գերմանիա Շալկե 04 II 33 (14)
2016  Ռուսաստան Զենիթ-2 19 (8)
2017-2018 Ռուսաստան Ամկար 19 (0)
2018 Պորտուգալիա Ակադեմիկու դե Վիզեու 9 (1)
2019— Ռուսաստան Տոմ 6 (2)
Ազգային հավաքական
2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 16) 6 (2)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 4 (1)
2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 7 (3)
2015-2018 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 12 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 ապրիլի, 2019:

Ալեքսեյ Եվգենևիչ Գասիլին (ռուս.՝ Алексей Евгеньевич Гасилин, մարտի 1, 1996(1996-03-01)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ։ «Տոմ» ակումբի խաղացող։ Հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ 2013 թվականին դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող Ռուսաստանի մինչև 17 տարեկանների պատանեկան թիմի կազմում։

Կարիրեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասիլինի առաջին ակումբը դարձել է Սանկտ Պետերբուրգի «Սմենան», որտեղ նրա առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Պետրովիչ Սմիկովը[2]: 2013 թվականի մայիսի 26-ին կատարել է իր նորամուտը «Զենիթի» հիմնական կազմում՝ Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրի՝ «Ամկար» ակումբի դեմ խաղի 46-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Կերժակովին 46-րդ րոպեին[3]:

2015 թվականի հուլիսի 31-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է գերմանական Գելզենկիրխենի «Շալկե 04» ակումբ[4]: Սեպտեմբերի 4-ին ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի լիգային[5], սակայն մինչև ամսվա վերջ խաղացել է միայն «Շալկե 04»-ի երկրորդ կազմում, որը հանդես էր գալիս «Արևմուտք» տարածաշրջանյին լիգայում՝ գերմանական 4-րդ դիվիզիոնում: Գասիլինն «Շալկե 04» ակումբի երկրորդ կազմում հանդես է եկել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հատուկ թույլտվությամբ, քանի որ արտասահմանցիները իրավունք չունեն խաղալու երկրորդ կազմերում: 2015/16 մրցաշրջանի ավարտին Գասիլինն ստիպված է եղել հեռանալ ակումբից, որովհետև ֆեդերացիան մերժել է տալ թույլտվություն հաջորդ մրցաշրջանի համար[6]։ Նա վերադարձել է «Զենիթ», որի հետ պայմանագրի ավարտին դեռ մեկ տարի կար[7]:

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի գավաթի խաղարակության՝ «Տամբով» ակումբի դեմ խաղում խաղադաշտ է դուրս եկել «Զենիթի» կազմում՝ հանդիպման 68-րդ րոպեին փոխարինելով Ռոբերտ Մակին: Աչքի է ընկել գոլային փոխանցմամբ և կանոնների խախտումով, որի համար նշանակվել է տասնմեկ մետրանոց և ստացել է դեղին քարտ[8]:

2017 թվականի փետրվարի 23-ին երեքուկես տարով պայմանագիր է կնքել Պերմի «Ամկար» ակումբի հետ[9]: Նորամուտը թիմի հիմնական կազմում կատարել է մարտի 5-ին՝ դուրս գալով փոխարինման «Ուրալ» ակումբի դեմ խաղում:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չի մասնակցել 2013 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնության ընտրությանը, սակայն թիմի մարզիչ Դմիտրի Խոմուխայի կողմից հրավիրվել է մասնակցելու մրցաշարի եզրափակիչ հատվածին, որն անցկացվել է Սլովակիայում: Առաջնությունում մասնակցել է 4 խաղի՝ թիմի հետ հասնելով մինչև եզրափակիչ, որտեղ Ռուսաստանի հավաքականը տասնմեկ մետրանոցների շարքում հաղթել է Իտալիայի հավաքականին և իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն: Գասիլինի տասնմեկ մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահ Սիմոնե Սկուֆետը: Իր միակ գոլը Գասիլինը խփել է խմբային փուլի՝ Իտալիայի դեմ խաղում (1:1):

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

7 года.-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր լիգա 2012/13 1 0 0 0 0 0 0 0 1 0
2013/14 0 0 0 0 0 0 0 0 0 0
2014/15 0 0 0 0 0 0 0 0 0 0
2016/17 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 1 0 0 0 0 0 2 0
 Գերմանիա Շալկե 04 Տարած․ լիգա 2015/16 33 14 0 0 0 0 0 0 33 14
Ընդհանուր 33 14 0 0 0 0 0 0 33 14
 Ռուսաստան Զենիթ-2 ՖԱԼ 2016/17 19 8 0 0 0 0 0 0 19 8
Ընդհանուր 19 8 0 0 0 0 0 0 19 8
Ռուսաստան Ամկար Պրեմիեր լիգա 2016/17 13 0 0 0 0 0 0 0 13 0
2017/18 6 0 0 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 19 0 0 0 0 0 0 0 19 0
Պորտուգալիա Ակադեմիկու դե Վիզեու Սեգունդա 2018/19 9 1 0 0 0 0 0 0 9 1
Ընդհանուր 9 1 0 0 0 0 0 0 9 1
Ռուսաստան Տոմ ՖԱԼ 2018/19 5 2 0 0 0 0 0 0 5 2
Ընդհանուր 5 2 0 0 0 0 0 0 5 2
Ամբողջ կարիերա 86 25 1 0 0 0 0 0 87 25

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հավաքական
  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնության հաղթող - 2013
  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր - 2015
«Զենիթ»
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2012/13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]