* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ալեքսեյ Իվանովիչ Բոլշակով (ռուս.՝ Алексей Иванович Большаков, մայիսի 25, 1966(1966-05-25)), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, մարզիչ, խաղացել է պաշտպանի դիրքում։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988 թվական)։
Ալեքսեյ Բոլշակովը Վոլժսկիի «Տորպեդո» ակումբի սան է, որտեղ նրա մարզիչը եղել է Վալերի Կարնավսկին[1]։ 1984 թվականին կատարել է իր նորամուտը «Տորպեդո» ակումբում Երկրորդ լիգայի խաղում։ Հետագայում խաղացել է Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբում, որի հետ 1987 թվականին անցել է բարձրագույն լիգա։ Վոլգոգրադում անցկացնելով ոչ լիարժեք վեց մրցաշրջան՝ վերադարձել է Վոլժսկի։ Հետո տեղափոխվել է Կամիշինի «Էներգիա» ակումբում, որի կազմում անցկացրել է 14 հանդիպում Բարձրագույն լիգայում։ 1988 թվականին խաղացել է Մայկոպի «Դրուժբա» ակումբում, դրանից հետո մեկ տարի անցկացրել է Աստանայի «Նաշա Կամպանիա» ակումբում։ 2000 թվականից մինչև 2002 թվականը խաղացել է Սարանսկի «Սվետոտեխնիկ» ակումբում, ավարտել է կարիերան «Տեքստիլշչիկում»։ 2009 թվականի սեպտեմբերի 26-ին մասնակցել է «Էներգիա» ակումբի և Վոլժսկիի շինարարության և տեխնոլոգիաների ինստիտուտի վետերանների խաղին, որ կայացել է Վոլժսկիում՝ Ֆեոդոր Լոգինովի անվան մարզադաշտում[2]։