Ալեքսեյ Արականցևի կիսանդրի (Սեմիկարակորսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Արականցևի կիսանդրի (Սեմիկարակորսկ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍեմիկարակորսկ

Ալեքսեյ Արականցևի կիսանդրի (ռուս.՝ Бюст Араканцева), ՌԽՖՍՀ վաստակավոր շինարար Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Արականցևի կիսանդրին Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում։

Արտաքին պատկերներ
Ալեքսեյ Արականցևի կիսանդրին


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմիկարակորսկ քաղաքում տեղադրված է քաղաքի և շրջանի անվանի մարդկանց մի քանի կիսանդրի՝ գրող Վ. Ա. Զակրուտկինի, գրող Բ. Ն. Կուլիկովի, շինարար Ա. Ա. Արականցևի, ձկնաբուծական տնտեսության ղեկավար Ի. Վ. Աբրամովի։ Այդ կիսանդրիների հեղինակը սեմիկարակորսկցի քանդակագործ, նկարիչ Իվան Իվանովիչ Մասլիչենկոն է։

Քաղաքում տեղադրվել է ՌԽՖՍՀ վաստակավոր շինարար Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Արականցևի կիսանդրին։

Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Արականցևը ծնվել է 1929 թվականին Ռոստովի մարզի Սեմիկարակորսկայա գյուղում։ Այստեղ էլ նա սովորել է և 1958 թվականից աշխատել շինարար։ Աշխատել է Սեմիկարակորսկի միջկոլտնտեսական շինարարական կազմակերպությունում որպես վարպետ, իսկ 1965 թվականից գլխավորել է այն։

Նրա մասնակցությամբ շրջանում կառուցվել են. Զադոնո-Կագալնիցկայայի թռչնաֆաբրիկան, նավթաբազան, պահածոների և պանրի գործարանները, հիվանդանոցային համալիրը, շրջանային մշակույթի տունը, № 1, № 2, № 3 դպրոցները, «Ոսկե ձկնիկ» մանկապարտեզը, ՊՈՒ-73-ի ուսումնական մասնաշենքն ու հանրակացարանը, բնակելի շենքեր և այլ շինություններ Սեմիկարակորսկ քաղաքում։

Ալեքսեյ Արականցևը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ Նրան շնորհվել են ՌԽՖՍՀ վաստակավոր շինարարի, «Դոնի լավագույն շինարար» կոչումները։

Մահացել է 2001 թվականին, թաղված է Սեմիկարակորսկում։ Նրա անունով Սեմիկարակորսկ քաղաքում անվանվել է պողոտա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Արականցևի բետոնե կիսանդրին տեղադրված է կլոր բետոնե պատվանդանին, որի շուրջը նրա շինարարական աշխատանքը խորհրդանշող աստիճաններ են։ 

Հուշարձանի տարածքը բարեկարգված է։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]