Jump to content

Ալեքսան Պեզճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պեզճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսան Պեզճյան
Ծնվել էապրիլի 19, 1837(1837-04-19)
ԾննդավայրԱյնթապ, Հալեպի գավառ, Aleppo Eyalet, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 9, 1913(1913-02-09) (75 տարեկան)
Մահվան վայրԱյնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն

Ալեքսան Պեզճյան (ապրիլի 19, 1837(1837-04-19), Այնթապ, Հալեպի գավառ, Aleppo Eyalet, Օսմանյան կայսրություն - փետրվարի 9, 1913(1913-02-09), Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ մանկավարժ, բնագետ։

Ալեքսան Պեզճյանն ավարտել է ծննդավայրի միսիոներական դպրոցը, ապա՝ Կ․ Պոլսի Պեպեքի վարժարանը (1856 թ.)։ 14 տարի դասախոսել է Այնթապի ու Մարաշի բարձրագույն վարժարաններում։ 1870 թվականին Պեզճյանը ընդունվել է Ամերիկյան «էյլի Շեֆֆիլդ սայենթիֆիք սքուլ»-ը, որն ավարտելուց հետո Այնթապում հիմնել է դպրոց (1872 թ.), պատրաստել դիմորդներ նորաբաց Կեդրոնական Թուրքիո կոլեջի համար, 1876-1913 թվականներին պաշտոնավարել է այնտեղ և եղել նրա հիմնադիր պրոֆեսորը։

Առանձնապես մեծ է Պեզճյանի դերը բնագիտական գիտելիքներ պրոպագանդելու գործում։ Հեղինակ է «Տարերք բնագիտության» (1901 թ.) դասագրքի (ֆիզիկայի դասընթաց)։ Հոդվածներ է հրատարակել հայատառ թուրքերենով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 224