Ալեքսանդր Տիխոնովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տիխոնովիչ
ռուս.՝ Алекса́ндр Я́ковлевич Тихоно́вич
Ծնվել էհուլիսի 17, 1948(1948-07-17)
Մահացել էհունվարի 28, 2017(2017-01-28) (68 տարեկան)
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԲելառուսի արվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ԱշխատավայրԲելառուսֆիլմ և Բելառուսի պատանի հանդիսատեսի հանրապետական թատրոն

Ալեքսանդր Տիխոնովիչ (ռուս.՝ Алекса́ндр Я́ковлевич Тихоно́вич, հուլիսի 17, 1948(1948-07-17) - հունվարի 28, 2017(2017-01-28)), խորհրդային, ռուս և բելառուս նկարիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Բելառուսի արվեստի ակադեմիան[2]։

Աշխատել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող նկարիչ[2]։

1977-1979 թվականներին փորձաշրջան է անցել Ե․ Վախթանգովի անվան թատրոնում` Ի. Սումբատաշվիլիի մոտ և Մոսխորհրդի անվան թատրոնում` Է. Ստենբերգի մոտ։

Բելառուսի պատանի հանդիսատեսի հանրապետական թատրոնում, Ա. Պուշկինի անվան թատրոնում, Վ. Վիշնևսկու անվան թատրոնում աշխատել է որպես գլխավոր նկարիչ[2]։

«Ոսկե վրձին-93» մրցույթ-ցուցահանդեսի դափնեկիր է (Ռուսաստանի մշակույթի նախարարության մրցանակ)[2]։

2000-ականների սկզբին ձևավորել է ավելի քան 100 ներկայացում, ինչպես նաև` 10-ից ավելի գեղարվեստական կինոնկար։

Նկարչի գործերը գտնվում են Ռուսաստանի, Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Չեխիայի մասնավոր հավաքածուներում և թանգարաններում[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1971 թվական՝ Հարցում (կարճամետրաժ)
  • 1973 թվական՝ Ուրախ կալեյդոսկոպը («Իմ ընկեր Կնոպիկը, որն ամեն ինչ գիտի» պատմվածքը)
  • 1973 թվական՝ Կարմիր ագաթը («Հնահավաքները» ֆիլմը)
  • 1974 թվական՝ Չբացահայտված կղզիները
  • 1975 թվական՝ Համլետը Շիգրովսկի գավառից
  • 1990 թվական՝ Պոգատիգորոշեկը (անիմացիոն)
  • 1991 թվական՝ Կարմիր կղզին
  • 1993 թվական՝ Ակամա սուպերմենը կամ Էրոտիկ մուտանտը
  • 1994 թվական՝ Բուդուլայը, որին չեն սպասում
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991 թվական՝ Կարմիր կղզին
  • 1992 թվական՝ Ես հավատում եմ քեզ` քահանա
  • 1994 թվական՝ Երրորդն ավելորդ չէ` անիմատոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]