Jump to content

Ալեքսանդր Ստեպանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ստեպանով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 5, 1996(1996-06-05) (28 տարեկան)
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2017 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 0 (0)
2016—2017  Ռուսաստան Դինամո-2 (Մոսկվա) 22 (2)
2017—2020 Ռուսաստան Վոլգար 46 (1)
2020—2021 Հայաստան Լոռի 15 (0)
2021—2022 Հայաստան Վան 32 (0)
2022— Ռուսաստան Ամկար 18 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Վյաչեսլավովիչ Ստեպանով (հունիսի 5, 1996(1996-06-05)), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 2013 թվականից խաղացել է կապտասպիտակների երիտասարդական թիմում և երիտասարդական առաջնությունում անցկացրել 41 հանդիպում (6 գոլ)։ 2016/17 մրցաշրջանում հանդես է եկել «Դինամո-2»-ում ՊՖԼ-ի առաջնությունում։ 2017 թվականին տեղափոխվել է Աստրախանի «Վոլգար», որտեղ մեկ մրցաշրջան անցկացրել է ՖԱԼ-ում և երկու տարի ՊՖԼ-ում։ ՊՖԼ-ի հարավային տարածաշրջանում 2019/20 մրցաշրջանի մրցաշարն անավարտ է մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

2020 թվականի ամռանը տեղափոխվել է հայկական «Լոռի» ակումբ։ Հայաստանի առաջնությունում նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 11-ին «Արարատ-Արմենիա» ակումբի դեմ խաղում[1]։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Վան»։

2019 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է Նեապոլում կայացած Ունիվերսիադայի ֆուտբոլի մրցաշարին, անցկացրել բոլոր 5 հանդիպումները, իսկ իր թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ARARAT-ARMENIA VS. LORI 1 — 2». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]