Ալեքսանդր Պոպովի հուշարձան (Եկատերինբուրգ)
Ալեքսանդր Պոպովի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Պոպովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Square named after Alexaner Popov? |
Բնակավայր | Կիրովսկի շրջան |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to Alexander Popov in Yekaterinburg Վիքիպահեստում |
Ալեքսանդր Պոպովի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Попову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է ռուս նշանավոր ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպովին։ Տեղադրված է քաղաքի կենտրոնում, Պոպովի անվան պուրակում, որը գտնվում է Պուշկինի փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովի հուշարձանը տեղադրելու գաղափարը ծնվել է դեռևս 1950-ական թվականներին։ Սակայն այդ գաղափարի իրականացումը սկսվել է միայն 1970-ական թվականներին։ Հուշարձանը տեղադրելու նախաձեռնողը դարձել է Սվերդլովսկի Ռադիոկենտրոնի պետ Ա. Ս. Մենշենինը[1]։
Որպես հիմք ընդունվել է քանդակագործ Վ. Ե. Եգորովի տարբերակը, սակայն հուշարձանը պատրաստելու բարդությունը գերազանցել է Ուրալի կոմպրեսորների գործարանի հնարավորությունները, որտեղ ենթադրվում էր ձուլել արձանը։ Այդ պատճառով էլ Պոպովը պատկերված է խոհուն դիրքով նստած, թեև սկզբնապես նախատեսվում էր նրան տեղադրել կանգնած։ Հուշարձանը հավաքվել է էլեկտրական եռակցման օգնությամբ՝ մի քանի թուջե դետալներից և ողորկվել է։ Նկատի ունենալով հուշարձանի ստեղծման գործում ոչ միայն քանդակագործ Եգորովի, այլև ճարտարապետ Պ. Դ. Դեմինցևի և ինժեներ-մետաղագործ Լ. Ս. Դրեզինի մեծ ավանդը՝ վերջիններիս անունները նշված են արձանին փակցված տախտակի վրա։
Հուշարձանի հանդիսավոր բացումը կայացել է 1975 թվականի մայիսի 7-ին Քաղաքային լճակի և գլխավոր փոտատան մոտ, Հոգևոր ուսումնարանից ոչ հեռու, որտեղ սովորել է Պոպովը։ Հուշարձանն անմիջապես դարձել է տեսարժան վայր, իսկ Ուրալի դաշնային համալսարանի ռադիոֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները երկար տարիներ ավանդույթ ունեն՝ մայիսի 7-ի երեկոյան (Ռադիոյի օրը) Լենինի պողոտայով երթ կատարել դեպի հուշարձանը, այն լվանալ, ծաղիկներ դնել և ցուցաբերել իրենց հարգանքը գիտնականին։
2005 թվականին հուշարձանը կարգի է բերվել, ներկվել է բրոնզագույն և օծվել[2]։ Հուշարձանի օծումը կատարել է Եկատերինբուրգի և Վերխոտուրիեի արքեպիսկոպոս Վիկենտին։
Հուշարձանի մոտ ստեղծվել է Պոպովի պուրակը, գործում է շատրվան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памятник Александру Попову — обязательный пункт экскурсии «Красная линия Екатеринбурга»». «Областная газета». 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «В Екатеринбурге 19 августа после реставрации открыли памятник изобретателю радио А. С. Попову». ИА «Европейско-азиатские новости». 2005 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Попову А.С.». Памятники всего мира. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
- «В Екатеринбурге радиофак УрФУ к 7 мая помоет памятник Попову, а потом выйдет на массовое шествие по центру города». Новости@mail.ru. 4 мая 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.