Ալեքսանդր Հարությունյան (իրավագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հարությունյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1939(1939-03-05)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 30, 2006(2006-11-30) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան

Ալեքսանդր Վռամի Հարությունյան (մարտի 5, 1939(1939-03-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 30, 2006(2006-11-30), Երևան, Հայաստան), հայ իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու[1], պրոֆեսոր, մինչև մահը Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի ռեկտորն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վռամի Հարությունյանը ծնվել է 1939 թվականի մարտի 5-ին Լենինականում: Ակտիվ աշխատանքային գործունեությունը սկսել է 1956 թվականից: Ավարտել է Երևանի Պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոկտոր պրոֆեսոր էր: Ստացել է նաև ձեռագրագետ փորձագետի որակավորում, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է[2][3]:

1991 թվականից մինչ իր մահը եղել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի ռեկտոր: Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական հարաբերությունների, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետում[1]։ Մի շարք ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավար և հիմնադիր է եղել:

Լևոն Հարությունյանի եղբայրն է։ Եղել է ամուսնացած, ունի մեկ զավակ և մեկ դուստր:

Մահացել է 2006 թվականի նոյեմբերի 30-ին Երևանում[2]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Աշտարակ քաղաքի «Մուղնի» 1-ին թաղամաս, N 25 հողամասից մինչև N 144 բնակելի տուն տանող ճանապարհը անվանակոչվել է Ալեքսանդր Հարությունյանի անունով[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арутюнян А.В. Теоретические и методические основы судебнопочерковедческой экспертизы рукописей. выполненных на армянском языке с применением методов, основанных на математическом моделировании: спец. 12.00.09 / А.В. Арутюнян. — М., 1983. — 18 с.[5][6] (ռուս.)
  • Предупреждение преступности как криминологическая проблема :Методологические принципы исследования /А. В. Арутюнян. //Актуальные проблемы юридической науки и правоприменительной практики : Часть 2. -Киров : Филиал Санкт-Петербургского института Внешнеэкономических связей, экономики и права в г. Кирове, 2006. -С. 151 - 158[7] (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]