Ալեքսանդր Հակոբյան (գյուղատնտես)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Գուգարք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1968) և ՎՊՀ (1984) |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր (2012) |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Աշխատավայր | Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ |
Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյան (նոյեմբերի 5, 1951, Գուգարք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Հակոբյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 5-ին Գուգարք գյուղում (այժմ՝ Լոռու մարզում)։ 1968 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1984 թվականին՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը։
1985-2002 թվականներին եղել է Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում տնօրեն, փոխտնօրեն, 2002-2005 թվականներին՝ նույն քոլեջին կից «Գյուղացիական տնտեսությունների ղեկավարների, գյուղատնտեսության մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման կենտրոն» պետական կրթական հիմնարկության տնօրեն։ 2005 թվականին դարձել է ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։
Աշխատությունները վերաբերում են ընդհանուր երկրագործության, հողագիտության և ագրոքիմիայի հարցերին։
Համահեղինակ է «Պայքար հացահատիկի ցանքի մոլախոտերի դեմ» (2001) գրքի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |