Ալեքսանդր Կոսովորոտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Կոսովորոտով
Ծնվել է1868
Վախճանվել է1912
Մասնագիտությունարձակագիր, հրապարակախոս և դրամատուրգ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Ժանրերարձակ

Ալեքսանդր Իվանովիչ Կոսովորոտով (ռուս.՝ Александр Иванович Косоворотов, 1868 - 1912), ռուս արձակագիր, հրապարակախոս, դրամատուրգ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կոսովորոտովը ծնվել է 1868 թվականին Վոյսկա Դոնի տարածքների Նիժնի Չիրսկոյ կայանում` բժիշկ Իվան Ֆեոդորովիչ Կոսովորոտովի ընտանիքում: Մոր մահից հետո հոր հետ ապրել է Նովոչերկասկում, ավարտել տեղի գիմնազիան: Դեռ մանկուց նկատելի էր նրա գեղանկարչական և երաժշտական տաղանդը, գրում էր երգեր, նկարում դիմանկարներ:

1893 թվականին Կոսովորոտովն ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետը: Ավարտելուց հետո ծառայել է Սանկտ Պետերբուրգի Լեյբգվարդիայի կազակյան գնդում: Ծառայությունից հետո աշխատել է պետական ​​մարմիններում, զբաղվելով գրական գործունեությամբ:

Որոշ ժամանակ աշխատակցել է «Նովոյե Վրեմյա» թերթին: Այնտեղ հրատարակել է թատերական և քննադատական ​​հոդվածներ: 1901 թվականից Ալեքսանդր Իվանովիչն ապրել է Ֆրանսիայում, եղել փարիզյան «Նովոյե վրեմյա» թերթի թղթակից, սակայն հիվանդացել է տուբերկուլյոզով և հեռացել քաղաքից չհամաձայնեցնելով այն թերթի խմբագրության հետ: Ճամփորդել է Իտալիայում, եղել Կորսիկայում, ապրել թշվառության մեջ, ֆինանսական օժանդակություն խնդրել խմբագիր, հրատարակիչ և դրամատուրգ Ալեքսեյ Սուվորինից:

1902 թվականին Կոսովորոտովը վերադարձաել է Ռուսաստան, ներգրավվել «Ռուս» թերթի կազմակերպման գործում, գրել հոդվածներ ռուս-ճապոնական պատերազմի մասին, աշխատել «Թատրոն», «Թատրոնի տեսություն», «Համաշխարհային գրականության բանբեր» հրատարակումներում:

Մահացել է (ինքնասպանություն է գործել) 1912 թվականին Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Լեսնոյ գյուղում: Թաղված է Վոլկովսկու գերեզմանոցում:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովորոտովի առաջին պատմությունները տպագրվել են 1895 թվականին «Լույսի» թերթում, որտեղ նա հրապարակել է իր «Բաբելոնյան աշտարակաշինություն: Մի գիմնազիայի պատմություն» ինքնակենսագրական վեպը: Առանձին գրքով այս պատմությունը լույս է տեսել 1900 թվականին Սանկտ Պետերբուրգում: Նրա «Մոռացված դարպասը» պատմությունը գրող Ա. Վ. Ամֆիտեատրովն անվանել է Կոսովորոտովի լավագույն աշխատանք:

Գրողին ճանաչում են բերել «Գարնանային հոսք», «Իշխանուհի Զորենկա», «Սիրո երազանք» պիեսները, որոնք ներկայացվել են Ռուսաստանի թատրոններում մինչև 1920-ականների կեսերը: Կոսովորոտովի համար իր լավագույն աշխատանքն էր «Կորֆինսկու հրաշքը» ողբերգությունը, որը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Астапенко М. П., Астапенко Г. Д., Астапенко Е. М. Казачья доля — Дон, степь да воля. Ростов н/Д, 2014., 320 с.: ил. ISBN 978-5-87259-806-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]