Ալեքսանդր Դրենտելն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դրենտելն
հունվարի 19 (31), 1868 - մայիսի 14, 1925(1925-05-14) (57 տարեկան)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՎոլոգդայի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Պարգևներ
Թագավորական վիկտորիանական շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Ալեքսանդր Դրենտելն (ռուս.՝ Алекса́ндр Алекса́ндрович Дрентельн, հունվարի 19 (31), 1868, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1925(1925-05-14), Վոլոգդայի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Շքախմբի գեներալ-մայոր, Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիայի հրամանատար, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառ, Լիֆլանդիայի նահանգի տոհմական ազնվականների ընտանիքից, հետևազորի գեներալ Ալեքսանդր Ռոմանովիչ Դրենտելնի որդին։ Ավարտել է Կիևյան 1-ին գիմնազիան (1886)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ 1890 թվականին հոժարակամ ընդունվել է Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիա, իսկ հաջորդ տարի սպայական քննություն է հանձնել 2-րդ ռազմական Կոնստանտինովյան ուսումնարանում և դարձել նույն գնդի պոդպորուչիկ։

1902-1906 թվականներին եղել է Պրեոբրաժենսկի գնդի վաշտի հրամանատար, 1903 թվականին նշանակվել է արքայահամհարզ, 1906 թվականից հաշվառված է եղել Նորին գերազանցության Ռազմերթային ստորաբաժանումում։ 1909-1915 թվականներին եղել է Կայսերական Գլխավոր բնակարանի հանձնարարականների գծով շտաբային սպա։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1915 թվականի նոյեմբերի 28-ին «գերազանց ծառայության համար» ստացել է գեներալ-մայորի կոչում, նշանակվել Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիայի հրամանատար, ընդունվելով Շքախմբի մեջ։ Պարգևատրվել է Գեորգիևյան զենքով։

Փետրվարյան հեղափոխությունից հետո զորացրվել է և 1917 թվականի ապրիլի 27-ի խնդրագրով ազատվել պաշտոնից։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մնացել է Ռուսաստանում, ապրել Վոլոգդայի նահանգում, աշխատել եկեղեցուն կից ալրաղացում։ Մահացել է 1925 թվականին թրոմբոֆլեբիտից։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորուչիկ (1895)
  • Շտաբս-կապիտան (1900)
  • Կապիտան (1903)
  • Գնդապետ (1910)
  • Գեներալ-մայոր (1915)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել սենատոր Ա. Ն. Պոպովի դստեր` Աննա Ալեքսանդրովնա Պոպովայի հետ (1868-?)։ Նրանց դուստրը Աննան (մահ. 1982) ամուսնացած է եղել Ն. Ս. Վոյեկովի հետ էմիգրացիայում, Բրյուսելում և զբաղվել է բարեգործությամբ։ Նա թագուհու կենդանի մնացած վերջին պալատական ազնվականական օրիորդներից է[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1899)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1904)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1906)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1909)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1912)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (06.12.1914)
  • Գեորգիևյան զենք (04.03.1917)

Արտասահմանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտորիական Արքայական շքանշան, պատվավոր հրամանատար (1908)[3]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Столетие Киевской Первой гимназии: Т. 1. — Киев, 1911. — С. 335.
  2. Незабытые могилы. Российское зарубежье: некрологи 1917—1997 в 6 томах. Том 1. А—В. — М.: «Пашков дом», 1999. — С. 106.
  3. The Edinburgh Gazette, June 19, 1908 lk. 663 Արխիվացված 2011-12-16 Wayback Machine