Ալեքսանդր Գոլբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գոլբան
Քաղաքացիությունը  Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1979(1979-02-28)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-1998 Մոլդովա Սպերանցա (Նիսպորեն) 9 (0)
1998-1999 Մոլդովա ՈՒԼԻՄ (Քիշնև)
2000-2003 Մոլդովա Դաչիա (Քիշնև) 36 (15)
2004-2006 Ուկրաինա Կարպատի (Լվով) 47 (7)
2004  Ուկրաինա Կարպատի Գալիչինա 1 (0)
2006-2007 Գերմանիա Այնտրախտ 6 (0)
2007 Ռումինիա Չախլեուլ 14 (2)
2008-2009 Ղազախստան Տոբոլ (Կոստանայ) 42 (13)
2010 Ադրբեջան Սիմուրգ 15 (2)
2010-2012 Մոլդովա Միլսամի 45 (8)
2012 Մոլդովա Վերիս
2012 Մոլդովա Սպերանցա (Կրիխանա Վեկե) 4 (0)
Ազգային հավաքական
2002-2010 Մոլդովա Մոլդովա 15 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Գոլբան (ռումիներեն՝ Alexandru Golban, փետրվարի 28, 1979(1979-02-28)[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Մոլդովայի հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլբանն այն խաղացողներից մեկն է, որոնք համարվում են Քիշնևի «Դաչիա» ֆուտբոլային ակումբի խորհրդանիշ[2]։ Խաղացել է «Կարպատի», «Այնտրախտ» և «Չախլեուլ» ակումբներում։ 2008 թվականին տեղափոխվել է Կոստանայի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբ։ Առաջին մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու[3]։ Ղազախստանից հետո տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ խաղացել է «Սիմուրգ» ֆուտբոլային ակումբում[4]։ 2010 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Միլսամի» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ խաղացել է 2 տարի։ 2012 թվականին տեղափոխվել է «Վերիս» ֆուտբոլային ակումբ, սակայն այդ ակումբում չի անցկացրել ոչ մի խաղ։ Ապա խաղացել է 4 խաղ «Սպերանցա» ֆուտբոլային ակումբում և ավարտել խաղացողի կարիերան։

Մոլդովիայի ազգային հավաքականում անցկացրել է 15 խաղ՝ խփելով 4 գոլ։ Հետագայում դարձել է Մոլդովայի Հանրապետության ազգային թիմերի և ազգային հավաքականների տնօրեն և Մոլդովայի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայում լողափի ֆուտբոլի գծով տնօրեն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովայի տարվա լավագույն հարձակվող - 2003
  • Ղազախստանի փոխչեմպիոն - 2008
  • Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու - 2008
  • Ղազախստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից - 2008
  • Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2010/11

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ անունը Ինգա է։ Ունի երկու երեխա՝ Ալեքսանդր և Դանիլ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Александр Голбан — символ «Дачии»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  3. Александр Голбан: «Струков — мой главный конкурент»(չաշխատող հղում)
  4. Александр Голбан стал игроком «Симурга»
  5. Александр Голбан: «Здесь играть престижно»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]