Ալեքսանդր Բորոդուլին
Ալեքսանդր Բորոդուլին | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1926 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 7, 1942 (16 տարեկան) |
Մահվան վայր | Լուգայի շրջան, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լուգայի շրջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեքսանդր Իվանովիչ Բորոդուլին (Սաշա Բորոդուլին) ռուս.՝ Александр Иванович Бородулин (Саша Бородулин) Հայրենական մեծ պատերազմի պիոներ-հերոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաշա Բորոդուլինը ծնվել է Լենինգրադում, 1926 թվականի մարտի 8-ին, Իվան Ալեքսեևիչի և Մարիա Ֆեդորովնայի ընտանիքում։ Նա ուներ երկու քույր՝ ավագը Տասյան և կրտսերը Իրան։ Սաշայի հիվանդության պատճառով ընտանիքը տեղափոխվել է Կարելիա, իսկ հետո Լենինգրադից 70 կմ հեռավորության վրա գտնվող Նովինկա գյուղ։ Սաշան այնտեղ հաճախել է յոթերորդ դասարան և ընտրվել դասարանական ջոկատի խորհրդի նախագահ։
Երբ պատերազմը սկսվել է, Սաշան եղել է 15 տարեկան։ 1941 թվականի սեպտեմբերին կամավոր ընդգրկվել է պարտիզանական ջոկատում, կատարել է հետախուզություն պարտիզանների համար, աչքի է ընկել Ի.Գ. Բոլոզնևի հրամանատարության տակ գտնվող պարտիզանական ջոկատի Չաշչա կայանի համար մղվող մարտերի ընթացքում։ 1941 թվականի ձմռանը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Մահացել է 1942 թվականի ամռանը Օրեդեժի մոտ։ Հետմահու պարգևատրվել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանով[1]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սաշա Բորոդուլինի անունով փողոց կա Նովգորոդի շրջանի Կրեստցի գյուղում, փողոց և նրբանցք Լենինգրադի մարզի Նովինկա գյուղում, փողոց Լենինգրադի մարզի Օրեդեժ գյուղում, որը գտնվում է զանգվածային գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է Սաշա Բորոդուլինը][2]։
- Նրա անունով է կոչվել Նովինկա գյուղի դպրոցը, որն այժմ փակ է։
- Մինչև 1991 թվականը Ա. Բորոդուլինի անունն է կրել է Լենինգրադ քաղաքի թիվ 97 միջնակարգ դպրոցը (Դրեզդենսկայա փող., 19)։ ԽՍՀՄ փլուզումից հետո հուշատախտակը հանվել և հեռացվել է։ Փակվել է նաև Ա. Բորոդուլինի փոքրիկ թանգարանը (դպրոցի երկրորդ հարկ, պատմության սենյակ)։
- Սաշա Բորոդուլինի հիշատակին Նովինսկու վարչակաան շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ։
- Բորոդուլինի անունն է կրել Բալթյան շոգեբեռնանավը։
- 2015 թվականին Ուլյանովսկ քաղաքի հերոս պիոններների ծառուղում տեղադրվել է Բորոդուլինի խորաքանդակը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Партизанское движение на Новгородчине.
- ↑ «Гатчинский район Ленинградская область». Система «Налоговая справка». Справочник почтовых индексов. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ В Ульяновске открыли Аллею пионеров-героев
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Никольский Б. Н., Голубева А. Г., Раевский Б. М. и др. Саша Бородулин. Галя Комлева. Нина Куковерова. Лара Михеенко. — М.: Малыш, 1973. — (Пионеры-герои).
- Сабило, Иван Иванович, Болознев И. Г. Остаюсь в заслоне. — Л.: Детская литература, 1982.
- Репортаж из-за линии фронта. Партизанская война в Ленинградской области 1941-1945 гг.. — СПб., 1995. — С. 93. — (Пионеры-герои).
- Ярцев Ф. Без скидки на возраст. Книга памяти Ленинградской области. — СПб., 2005. — Т. 39. — С. 58—61. — (Пионеры-герои).
- Героев помним имена: биографический справочник / сост.: Н. В. Юронен. — Гатчина, 2010. — С. 6. — (Пионеры-герои).
- Ильин М. В шестнадцать мальчишеских лет // Гатчинская правда. — 1970. — № 36—50.
- Любецкий И. Орлёнок // Гатчинская правда. — 1973. — № 36—50.
- // Костёр. — 1979. — № 1, 2.
- // Пионерская правда. — 1982. — № 36—50.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Николаев В. «Саша Бородулин не забыт» (ռուսերեն). Гатчина сквозь столетия. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
- «Саша Бородулин» (ռուսերեն). Дети — герои войны. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.