Ալեքսանդրովյան վանատան շենք (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրովյան վանատան շենք
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
ՎայրՍտարովագանկովսկի նրբանցք
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդրովյան վանատան շենք (ռուս.՝ Здание Александровского подворья), XVII դարի վերջի ապարանք Մոսկվայում, որը կառուցվել է Ալեքսանդրովյան ավանի Վերափոխման վանքի և Ֆլորիշչևյան մենաստանի վանատների համար։ Գտնվում է քաղաքի կենտրոնում (Ստարովագանկովսկի նրբանցք, 23)։ Շենքն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստարովագանկովսկի նրբանցքի ապարանքը կառուցվել է XVII դարում։ 1679 թվականից այնտեղ տեղակայված էին Ալեքսանդրովյան ավանի Վերափոխման վանքի և Ֆլորիշչևյան մենաստանի վանատները։ Տարածքները հանձնվել են վարձակալությամբ։ 1890-ական թվականներին այնտեղ ապրել է Մոսկվայի պատմաբան Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Մարտինովը[3]։ 1978 թվականին իրականացվել են վերականգնման աշխատանքներ (վերականգնողներ՝ Ի. Ի. Կազակևիչ և Վ. Վ. Պուտյատինա)։ Այժմ շենքում գտնվում են գրասենյակներ[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարե այս շենքը երկհարկանի է։ Ներառում է տարբեր մեծության երկու ապարանքներ, որոնք բաժանված են նախասենյակով, ինչը բնորոշ է այն ժամանակվա բնակելի շինություններին։ Ինքնատիպ կամարակապ ծածկերը պահպանվել են առաջին հարկում և նկուղում։ Շքամուտքը գտնվում է հարավային կողմից, բակից։ Առմուտքը չի պահպանվել, նրա գոյության մասին հիմա հիշեցնում է երկրորդ հարկի դռնախորշը, ուր վարել է արտաքին սանդուղքը[4]։ 1970-ական թվականներին կատարված վերանորոգումից հետո վերականգնվել են պրոֆիլավորված միջհարկային գոտիները և քիվերը, երեսկալները, պատուհանների ճաղավանդակները, ինչպես նաև ձեղնահարկի ելուստներով բարձր քառալանջ տանիքը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. «Здание Александровского подворья, XVII—XVIII вв». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  3. Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 59. — ISBN 978-5-227-04274-3
  4. 4,0 4,1 Здание Александровского подворья, XVII—XVIII вв. // Узнай Москву
  5. Палаты конца XVII века // Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.