Ալեքսանդար Դամչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդար Դամչևսկի
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1992(1992-11-21)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Ստրասբուրգ
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ալեքսանդար Դամչևսկի (մակեդոներեն՝ Александар Дамчевски, նոյեմբերի 21, 1992(1992-11-21)[1][2], Ստրասբուրգ), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում է որպես կենտրոնական պաշտպան։ Ծնվել է Ֆրանսիայում, բայց ներկայացնում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարին Դամչևսկին միացել է բուլղարական «Չերնոմորեց Բուրգաս» ակումբին։ Նա իր նորամուտը նշել է փետրվարի 24-ին «ԲԿՄԱ Սոֆիա»-ի դեմ 2-1 հաշվով պարտությամբ ավարտված տնային խաղի ժամանակ, փոխարինման դուրս գալով խաղի առաջին կեսին[4]։ Նա ակումբում անցկացրել է 14 խաղ, որից հետո «Չերնոմորեց» ակումբը դադարել է գործել, դրա պատճառով ֆուտբոլիստի պայմանագիրը դադարեցվել է։ «Չերնոմորեցից» հեռանալուց հետո Դամչևսկին վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «ՆԱԿ Բրեդա» ակումբ։ Վարձակալության ընթացքում տպավորիչ խաղ ցուցադրելու շնորհիվ նա 2014 թվականի հուլիսի 14-ին ակումբի հետ պայմանագիր է կնքել[5] լ։

«ՆԱԿ Բրեդա» ակումբից[6] հեռանալուց հետո վարձավճարով տեղափոխվել է սերբական «Պարտիզան» ակումբ։

2016 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Ատիրաու» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Ղազախստանի պրեմիեր լիգայում[7]։

2017 թվականի փետրվարին Դամչևսկին միացել է« Մեզյոկյովեշդ» ակումբին[8]։

2023 թվականի հուլիսի 12-ին Դամչևսկին տեղափոխվել է Հոնգ Կոնգի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Կիտչի» ակումբ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2014 թվականի մայիսին Կատարի դեմ ընկերական խաղի ժամանակ և մինչև 2020 թվական տոնել է 4 հաղթանակ։ Նրա վերջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերին Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Ուկրաինայի դեմ խաղի ժամանակ[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ

Արարատ-Արմենիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Aleksandar Damčevski Facts». Footballdatabase.eu.
  4. «Chernomorets 1–2 CSKA Sofia». soccerway.com. 2014 թ․ փետրվարի 24.
  5. «Damcevski tekent voor drie jaar» (Dutch). nac.nl. 2014 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. NAC ontbindt contract Damcevski Արխիվացված 2019-02-22 Wayback Machine (Dutch). NAC Breda. 8 August 2015.
  7. Дамчевски – игрок Атырау. www.rfcatyrau.kz (Russian). FC Atyrau. 2016 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. ALEKSANDAR DAMCEVSKI ÉRKEZETT at Mezőkövesd-Zsóry SE official website, 18-2-2017 (hu)
  9. «Player Database». eu-football.info. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  10. 10,0 10,1 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]