Ալբուլա երկաթուղային թանգարան
Ալբուլա երկաթուղային թանգարան | |
---|---|
Տեսակ | տեխնոլոգիայի թանգարան, հիշողությանն առնչվող հաստատություն և երկաթուղային թանգարան |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Բերգյուն[1] և Bergün Filisur? |
Հասցե | Plazi 2A[1]7482[1] |
Հիմնադրվել է | 2012 |
Կայք | bahnmuseum-albula.ch |
Ալբուլա երկաթուղային թանգարան (գերմ.՝ Bahnmuseum Albula), գտնվում է Շվեյցարիայի Ռետյան երկաթուղու Բերգյուն (Bergün/Bravuogn) երկաթուղային կայարանում՝ անմիջապես Ռետյան երկաթուղու Ալբուլա գծի վրա։ Գործում է 2012 թվականից[2]։ Այն վայր է ընտանիքների և երկաթուղու սիրահարների համար։
Թանգարանում ներկայացված է Ալբուլա երկաթուղու կառուցման պատմությունը՝ ցուցադրելով բազմաթիվ պատմական նախագծեր և ցուցանմուշներ։ Մուլտիմեդիա ցուցադրությամբ ներկայացված են նաև տեղագրական սիմուլյացիաները և թունելային մեթոդները։
Թանգարանի մի հատվածում տեղադրված է Ալբուլա երկաթուղին, որը գործում է O մասշտաբով։ Այն կառուցել է Բերնհարդ Տարնուտցերը, որը ներառում է 1950-ականների և 1960-ականների շենքեր, ուղանցույցներ և թունելներ։
Rhaetian Railway Ge 6/6 I "crocodile" #407 տեղադրված է թանգարանի մուտքի մոտ և այցելուներն այն կարող են օգտագործել զբոսանքի սիմուլյացիայի համար[3]։
Հավաքածու և արխիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբուլա երկաթուղային թանգարանի արխիվը և հավաքածուն պարունակում են արխիվային արժեքավոր նյութեր, մասնավորապես՝ նվիրված Ռետյան երկաթուղու պատմությանը։
Ցուցադրությունը բաց է հանրության համար և ինտեգրված է թանգարանային շրջագայությանը, սակայն արխիվը հանրությանը հասանելի չէ[4]։
Մշտական ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն այցելուներին ներկայացնում է երկաթուղու սոցիալական, տեխնիկական, տնտեսական և մշակութային նախապատմությունը․ ինչ դժվարություններ են հաղթահարվել, շինարարության ծախսեր, ինչ ազդեցություն է ունեցել երկաթուղին հովտի վրա, ինչպիսին է հովտով գնացք վարելը։
Երեխաների համար նախատեսված է հատուկ էքսկուրսիա, որը ցույց է տալիս նրանց երկաթուղու կառուցումն ու շահագործումը խաղային եղանակով։
Մշտական ցուցադրությունը գտնվում է թանգարանի 1-ին հարկում՝ «Մարդիկ և անցումն Ալպերով» (գերմ.՝ Mensch und Alpenüberquerung), «Գրյունդերցեյթը և հյուրանոցային արդյունաբերությունը» (գերմ.՝ Gründerzeit und Hotellerie), «Երկաթուղու շինարարություն – տեխնոլոգիա և ամենօրյա շինարարական աշխատանքներ» (գերմ.՝ Bahnbau – Technik und Baualltag), «Երկաթուղային ճանապարհորդություն և երկաթուղային գործողություններ» (գերմ.՝ Bahnreisen und Bahnbetrieb) և «Կայունություն և արժեքներ» (գերմ.՝ Nachhaltigkeit und Werte) թեմաներով ցուցադրություններով։ Ռետյան երկաթուղու պատմությունը, երկաթուղու կառուցման հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական փոփոխությունները ներկայացված են հավաքածուի բնօրինակ ցուցանմուշներով և մուլտիմեդիա լուսաբանումներով[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ «Bahnmuseum Albula». museums.ch. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Bahnmuseum Albula». RhB.
- ↑ Sammlung und Archiv
- ↑ «Willkommen in unserem Bahn-Parcours»․ Dauerausstellung
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալբուլա երկաթուղային թանգարան կատեգորիայում։ |