Ալբերտ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Մնացականյան (այլ կիրառումներ)
Ալբերտ Մնացականյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 23, 1930(1930-02-23)
Ծննդավայր՝Երևան, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 30, 1996(1996-09-30) (66 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան

Ալբերտ Սմբատի Մնացականյան (փետրվարի 23, 1930(1930-02-23), Երևան, ԽՍՀՄ - սեպտեմբերի 30, 1996(1996-09-30), Երևան, Հայաստան), հայտնի հայ և խորհրդային մարզիկ, դասական (հունա-հռոմեական) ըմբշամարտի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին լրջորեն տարվել է դասական ըմբշամարտով և սկսել մարզվել Սարգիս Վարդանյանի ղեկավարությամբ[1]։

1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական տեխնիկումը։ Հայկական ԽՍՀ բազմակի չեմպիոն, «Դինամո» ԵԱ-ի առաջնության հնգակի չեմպիոն, 1961 թվականի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1953 թվական)։

1966 թվականից ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ։ 1982 թվականից ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ։ 1975-1991 թվականներին ՀԽՍՀ «Դինամո» մարզական ըմբշամարտի ավագ մարզիչ։ Տարբեր տարիներին գլխավորել է դասական(հունա-հռոմեական) ըմբշամարտի Հայաստանի հավաքականը որպես գլխավոր մարզիչ, մասնակցել է «Դինամո» Համամիութենական կամավոր ֆիզկուլտուրային մարզական միության կենտրոնական խորհրդի և ԽՍՀՄ հավաքականի մարզիկների պատրաստմանը։ Կրթել է ավելի քան 50 սպորտի վարպետներ, միջազգային կարգի սպորտի վարպետներ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ։ Եղել է ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոններ Բենուր Փաշայանի և Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի անձնական մարզիչը։ Պարգևատրվել է ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ կառավարական պարգևներով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Մնացականյանի հուշատախտակը

1997 թվականից անցկացվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ալբերտ Մնացականյանի հուշամրցաշարեր։

Աբովյան փողոցի տներից մեկի պատին, որտեղ ապրել է Ալբերտ Մնացականյանը, 2018 թվականին տեղադրվել է հուշատախտակ[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Studio One. «Сводная информация - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. «Памяти наставника». www.golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. Երևանում բացվեց անվանի ըմբիշի հուշատախտակը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мягченков Н. И. Классическая и вольная борьба: Справочник. — М.: Физкультура и спорт, 1984. — стр.198,232 — 240 с.
  • Черневич Г. Л. 50 лет «Динамо».— М.: Физкультура и спорт, 1973 г. — стр.305 — 352с.
  • Есаян Р. М. «50 лет „Динамо“ Армении». — изд."Айастан", Ереван 1977 г. — стр.94 — 152 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]