Աթոռներ (Քրիստոնեություն)
Համաձայն քրիստոնեական ավանդական հրեշտակաբանության (սրա հիմնական փոխանցողը սուրբ Դիոնիսիոս Արիոպագացին է) հրեշտակաց 9 դասերի մեջ առաջին քահանայապետությունը՝ սերովբեներ-քերովբեներ-աթոռներ, անդրանցական ոլորտում խորհրդաբանորեն ակնարկում է Սուրբ Երրորդության երեք Անձերը և եկեղեցական նվիրապետության երեք հիմնական աստիճանները՝
- Հայր Աստված – – եպիսկոպոս
- Որդի Աստված – – քահանա
- Հոգի Աստված – – սարկավագ
Սրանցից ամեն մեկն իր գործունեությամբ իրականացնում են Աստվածության երկնային և երկրային ծրագրերը և բարեխոսում են մեր՝ մարդկանց համար ու օրհնում Աստվածային Երրորդությանը. «Բազմաչեայ հոյլք քրովբէից, երեքսրբեանդ սրովբէից. աթոռք անեղ աստուածութեանն համագոյ երրորդութեանն. բարեխօս լերուք առ տէր վասն մանկանց եկեղեցւոյ. ընդ նոսին որդիք լուսոյ տուք օրհնութիւն երեակ լուսոյն»։
«Աթոռք անեղ Աստվածությանը» (Կող. 1։16) երբեմն նույնացվում և ձուլվում են սերովբեների և նրանց պաշտոնի հետ, քանի որ սերովբեները Աստծո գահի կրողներն են։ Ըստ Գր. Տաթևացու՝ աթոռների անվանումը բնորոշում է նրանց բնույթը. նրանք բարձր են, ուղիղ և հաստատուն, քանի որ վեր են ամեն տեսակ նյութական բաներից, ուղիղ են և անխոտոր, բացարձակապես անհաղորդ են երկրավոր խորհուրդներին և մյուս կողմից ուղղակիորեն հաղորդակից են աստվածային գիտելիքներին և Աստվածությանը։
Երկնային զորությունները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ Եկեղեցու՝ զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին՝«Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
- Դիոնիսիոս Արիոպագացի, Յաղագս երկնային քահանայապետութեան, Edited by Robert W. Thomson, Lovanii, 1987
- Ժամագիրք ատենի, Երուսաղեմ, 1986 թ
- Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց, Երուսաղեմ։
- Սբ. Գրիգոր Տաթևացի, Ամառան հատոր, Երուսաղեմ, 1998 թ։
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002 թ։