Ազդրի բնածին հոդախախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hip-dysplasia.jpg
Ազդրի բնածին հոդախախտ
Տեսակհիվանդություն
Ենթադասdevelopmental dislocation of joint և Ժառանգական հիվանդություններ[1]
ԲուժաքննությունX-ray of hip dysplasia
Բժշկական մասնագիտությունռեմատոլոգիա
ՀՄԴ-9754.3
ՀՄԴ-10Q65
OMIM142700
Հիվանդությունների բազա3056
MedlinePlus000971
eMedicine1248135
MeSHIDD006618
Hip dysplasia Վիքիպահեստում

Ազդրի բնածին հոդախախտ (կոնքազդրային հոդի դիսպլազիա) օրթոպեդիկ առավել հաճախ հանդիպող հիվանդություն (բոլոր օրթոպեդիկ հիվադությունների 3%-ը) կոնքազդրային հոդի բնածին թերզարգացում, որը կարող է ազդրի գլխիկի հոդախախտի կամ ենթահոդախախտի պատճառ դառնալ: Նկատվում է կոնքազդրային հոդի նախ քացախափոսի դիսպլազիա, հոդախոռոչը լցվում է աճող ճարպային հյուսվածքով, ազդրոսկրի ոսկրացման միջուկը նորմայից փոքր է, գլխիկի ձևը կլորից փոխվում է ձվաձևի: Լրիվ հոդախախտի դեպքում զստոսկրի վրա առաջանում է նոր փոսություն:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնածին հոդախախտի հաճախականությունը տարբեր է ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում: Այն գրեթե չի հանդիպում հարավասiական և աֆրիկյան պետություններում: Սկանդինավյան երկրներում հիվանդության հաճախականությունը հասնում է 4%, սպիտակամորթ ռասան առավել հաճախ է հիվանդանում: Բարուրման բացակայությունը և տարածված ոտքերով գրկելը նպաստում են դիսպլազիայի հետզարգացմանը (Կորեայում պատերազմի վերջում, երբ երեխաներին ծնողները չէին գրկում, բնածին հոդախախտերն ավելացան, իսկ երբ անցան երեխաներին գրկելու, հիվանդացության մակարդակը կրկին իջավ):

Ավելի հաճախ հանդիպում է աղջիկների մոտ (գրանցված դեպքերի 80%): Ունի ժառանգական նախատրամադրվածություն. հիվանդների 1/3-ի հարազատների մեջ լինում են հիվանդ անձինք: Նշանակություն ունի նաև նախածննդյան շրջանը. հաճախ հանդիպում է թունավոր հղիույունից ծնված, թերհաս, առաջնածին երեխաների մոտ:

Ձախ հոդի հոդախախտն հանդիպում է մի քանի անգամ ավելի հաճախ (60%), քան աջակողմյան կամ երկկողմանի հոդախախտը (յուրաքանչյուրը՝ 20%):

Նորածնային հասակից ի հայտ եկող ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չրխկոցի ախտանիշ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում են նաև դուրս սահելու, Մարքսի-Օրտոլանիի ախտանիշ

  1. երեխայի ոտքերը ծալել կոնքազդրային և ծնկան հոդերում
  2. բթամատը դնել ազդրի միջային մակերեսին
  3. միջնամատի ծայրով ֆիքսել մեծ տամբիոնը
  4. մեծ տամբիոնը միջնամատով հրել դեպի քացախափոսը

կամ

  1. ճնշել ազդրի առանցքով
  2. կատարել ազդրի առբերում:

Հոդախախտի դեպքում ներուղղվում է չրխկոցով (բացարձակ ցուցում բուժում սկսելու համար): Նորածինների մոտ աճի հետ սկսում են կոնքազդրային հոդի փոփոխություններ, ինչի հետևանքով ախտանիշը երբեմն չի նկատվում (3 շաբաթականից մեծ երեխաների մոտ «չրխկոցի ախտանիշը» նկատվում է 25% դեպքերում):

Հետույքային ծալքերի անհամապատասխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեխային պառկեցնել որովայնի վրա
  2. համեմատել հետույքային և ենթածնկային ծալքերը երկու վերջույթների վրա:

Հոդախախտի դեպքում երկու ոտքերում ծալքերը չեն համապատասխանում միմյանց (առողջ ոտքում ծալքերն ավելի վար են, քան հոդախախտով կամ ենթահոդախախտով ոտքում):

Ստորին վերջույթի կարճացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեխային պառկեցնել մեջքի վրա
  2. ոտքերը ծալել 90° անկյան տակ
  3. համեմատել ծնկները

կամ

  1. երեխային պառկեցնել մեջքի վրա
  2. ուղղել ոտքերը
  3. համեմատել պճեղների ու կրունկների տեղադրությունը:

Վերոնշյալ մարմնամասերն հիվանդ կողմում առավել կարճ են:

Ազդրի զատման սահմանափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեխային պառկեցնել մեջքի վրա
  2. կոնքազդրային և ծնկան հոդերում ոտքերը ծալել ուղիղ անկյան տակ
  3. ոտքերը տարածել կողմեր:

Նորմայում կյանքի առաջին ամիսներին ոտքը ծնկան հոդում ծալված վիճակում երեխայի ոտքը զատվում է կոնքազդրային հոդում 70-90°, իսկ հոդախախտի և ենթահոդախախտի դեպքում այս ցուցանիշը նվազում է: Այն առավել նկատելի է լինում միակողմանի հոդախախտի դեպքում:

Ստորին վերջույթի պտտում դեպի դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդ կողմի ոտքը թեքվում է դեպի դուրս, այն հատկապես նկատելի է դառնում քնած ժամանակ:

Ախտանիշներն ավելի մեծ տարիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արատը 1 տարեկան և ավելի մեծ տարիքում առավել հեշտ ախտորոշվող է (երեխան ավելի ուշ է սկսում քայլել /մոտ 14 ամսական/, միակողմանի հոդախախտը առաջացնում է անկայուն, իսկ երկկողմանին՝ «բադիկի» քայլվածք):

Տրենդելենբուրգի ախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ախտանիշը կարող է դիտվել նաև այլ հիվանդությունների ժամանակ.

  1. հիվանդը կանգնում է 1 ոտքի վրա
  2. օդում գտնվող ոտքը ծալում է կոնքազգրային և ծնկան հոդերում 90° անկյան տակ:

Ախտանիշը բացասական է, եթե վերոնշյալ դիրքում ազդրոսկրերի գագաթները միացնող գիծը զուգահեռ է մարմնի առանցքին: Դրական ախտանիշ՝ կոնքը թեքված է առողջ կողմ, նկատվում է հետույքային ծալքի միակողմանի հարթեցում, երեխան թեքված է դեպի հիվանդ կողմը:

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդրի բնածին հոդախախտը հարկավոր է տարբերակել ազդրի ներսադարձ վզիկից, հետույքային միջին մկանի կաթվածից, վնասվածքային և ախտաբանական հոդախախտներից:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման մեջ մեծ նշանակություն ունի վաղ հայտնաբերումը և ճիշտ տակտիկայի ընտրումը: Կոնսերվատիվ և վիրահատական բուԺումը կարելի է բաժանել մի քանի փուլերի:

Բուժումը կյանքի առաջին շաբաթներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է ծննդատնից: Կատարվում է լայն բարուրում 20 սմ լայնությամբ միջադիրով, որը դրվում է կոնքազդրային և ծնկան հոդերի միջև՝ ոտքերը 70±10° զատված վիճակում, և ֆիքսում բարուրով: Հաշվառում պոլիկլինիկայում օրթոպեդի մոտ, բուժական մարմնամարզություն օրական 6-7 անգամ 15-20 րոպե տևողությամբ: Օգտագործում են զատիչ բեկակալներ, հարկ եղած դեպքում՝ հակառախիտային բուժում:

Բուժումը կյանքի առաջին տարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի քայլել սկսելուն զուգընթաց սկսում է դժվարանալ ներուղղումը ոտքերի սովորական տարածումով: Այդ տարիքում արդյունավետ է ազգրի գլխիկի աստիճանական ներուղղումը՝ համակցված գիպսային կապի հետ: Պոլիէթիլենից պատրաստված մահճակալի մեջ կատարվում է ֆունկցիոնալ բուժում:

Վիրահատական բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատական բուժումը ցուցված է 2 տարեկանից բարձր տարիքում, կամ ազդրի գլխիկի ներուղղման անհնարինության դեպքում առաջին իսկ տարուց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]