Ազդանշան Wow!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստացված ազդանշանի բնօրինակ տպագրության WOW! նշագրումով մի մասը, որը ներկայումս պահվում է Օհայո նահանգում

Ազդանշան «Վաու՜» (ռուս.՝ Сигнал «Вау!» կամ «Ого-го!»[1][2][3][4], անգլ.՝ Signal «WOW!»), ռադիոազդանշան, որը գրանցվել է դոկտոր Ջերրի Էյմանի կողմից 1977 թվականի օգոստոսի 15-ին Օհայոյի համալսարանում[4], «Մեծ ականջ» ռադիոհեռադիտակով աշխատելիս։ Այդ ռադիոազդանշանի ունկնդրումը իրականացվել է SETI[5] նախագծի շրջանակներում։ Ըստ որոշ մեկնաբանությունների, ազդանշանի բնութագրերը (փոխանցման շերտը, ազդանշան/աղմուկ հարաբերակցությունը) համընկնում էին արտերկրային ծագում ունեցող տեսականորեն սպասելի ազդանշաններին[6]:

Հիացած նրանով, թե ինչքան ճշգրտորեն են համընկնում ստացված ազդանշանի բնութագրերը միջաստղային ազդանշանի սպասելի բնութագրերին, Էյմանը ընդգծեց դրան համապատասխանող սիմվոլների խումբը և կողքը գրեց «WOW!»։ Այդտեղից էլ ազդանշանը ստացավ իր անունը։

Տպագրության վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Wow!» ազդանշանի ուժգնությունը ժամանակի ընթացքում

6EQUJ5 ընդգծված կոդը նկարագրում է ժամանակի ընթացքում ստացված ազդանշանի հաճախության փոփոխությունը։ Տպագրության յուրաքանյուր տողը համապատասխանում է 12 վայրկյան տևողությամբ ինտերվալին (10 վայրկյան ունկնդրում և 2 վայրկյան համակարգչային վերլուծություն)։ Տպագրության տեղի տնտեսման համար հաճախությունները կոդավորվել են տառաթվային սիմվոլներով։ Բացատը նշանակում է 0 -ից մինչև 0,999 հաճախություն, 1-9 -ը 1,000-ից մինչև 9,999 հաճախություն։ Սկսած 10-ից կոդավորումը կատարվում է արդեն տառերով (A նշանակում է 10,0-ից մինչև 10,999..., B նշանակում է 11,0-ից մինչև 11,999... և այլն)։ Բայց U տառը հանդիպել է միայն մեկ անգամ ռադիոաստղադիտակի աամբողջ աշխատանքի ընթացքում (դա 30,0-30,999-ի միջև է)։ Այս դեպքում հաճախությունները անսահման «ազդանշան/աղմուկ» հարաբերակցություններ են։ Աղմուկի հաճախականության համար յուրաքանչյուր շերտում կատրվում էր միջինացված արժեք նախորդ մի քանի րոպեների ընթացքում[7]։

Ազդանշանի հաճախության լայնությունը կազմել է 10 կՀց (քանի որ յուրաքանչյուր սյուն համապատասխանել է 10 կՀց շերտին, իսկ ազդանշանը գրացվել է միայն մեկ սյունում)։ Ազդանշանի հաճախության որոշման տարբեր մեթոդները տվել են 2 թիվ՝ 1420,356 ՄՀց և 1420,456 ՄՀց, երկուսնել 50 կՀց նեյտրալ ջրածնի ռադիոգծի սահմաններում (1420,406 ՄԳց կամ 21 սանտիմետր)։

Ազդանշանի աղբյուրի տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր ազդանշանի աղբյուրի տեղադրությունը Նշանաձգի աստղային համախմբում

Կոնկրետ տեղադրությունը այդ ազդանշանի աղբյուրի գտնելը երկնքում դժվար էր նրանով, որ ռադիոհեռադիտակ «Մեծ ականջը» ուներ երկու սնուցող, որոնք տարբեր կողմեր են կողմնորոշվում։ Ազդանշանը ստացել է նրանցից մեկը, բայց սահմանափակ տվյալների մշակումը թույլ չտվեց հասկանալ, թե որոնցից մեկն էր դա։ Այդպիսով, կան 2 տեղեր, որտեղից ազդանշանը ուղարկվել է։

19ժ 22մ 22վ ± 5վ (դրական սնուցող) 19ժ 25ր 12վ ± 5վ (բացասական սնուցող)

Հակումը բացառիկ որոշված է -27° 3′ ± 20 (Այդ սնուցողը ներկայացված են եղել B1950.0[8] ժամանակաշրջանում

Արդեն J2000.0-ի էպոխայի ժամանակ կոորդինատները համնկնում են 19ժ 25ր 31վ ± 10վ (կամ 19ժ 28ր 22վ ± 10վ) և −26° 57′ ± 20 հակմանը։ Երկնքի այդ մասը գտնվում է Նշանաձիգի աստղային համախմբում, մոտավորապես 2,5 աստշիճան այն կողմ Նշանաձիգի χ չափի աստղային համախմբից։

Ազդանշանի ստացման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ականջ ռադիոհեռադիատկը չուներ շարժական անտենա և օգտագործում էր Երկրի պտույտը, որպեսզի կարողանա երկինքը սկանավորի։ Հաշվի վերցնելով շրջման արագությունը այդ ազդանշանը կարելի էր լսել ուղիղ 72 վայրկյանի ընթացքում։ Այդպիսի կերպով, մշտական ամպլիտուդայով ազդանշանը պետք է լիներ 72 վայրկյան, 36 վայրկյան պետք էր սահուն ուժգունությունը մեծանար, մինչև հեռադիտակը չլիներ ուղիղ այդ ազդանշանի աղբյուրի վրա, և հետո 36 վայրկյան սահուն թուլանար, որովհետև Երկրագնդի պտույտը հեռադիտակը տանում էր այդ ազդանշանի աղբյուրից։

Այդպիսի կերպով, wow ազդանշանը, նաև իր գրաֆիկի ձևը ժամանակով, ուժգունությամբ համնկնում էր սպասվող ոչ երկրային ազդանշանի։

Ազդանշանի հայտնվելու մասին վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ազդանշանը ենթադրվում է որ այդ ազդանշանը պատահաբար թույլից ուժեղացավ։ Բայց մյուս կողմից դա չի բացառում այդ ազդանշանի արհեստական ստացումը, բայց մյուս կողմից, շատ փոքր հավանականություն է, որ ազդանշանը այնքան թույլ է, որ հնարավոր չլիներ այդ ազդանշանը շատ զգայուն Very Large Array ռադիոհեռադիտակով բռնել հնարավոր չլիներ, բայց Մեծ ականջը այդ ազդանշանը բռնեց, այնել այդքան ուժեղացումից հետո։ Ուրիշ ենթադրություններ են որ այդ ազդանշանը ֆռում է ծովահենի նման, և նրա հաճախությունը կամ պարբերական փոխվում էր, կամ մնում էր նույնը։ Նաև կա ենթադրություն, որ ազդանշանը ուղարկվել է տեղափոխվող աներկրային տիեզերանավից

Էյմանը կասկածում էր, որ ազդանշանը երկրային չե։

Մենք պետք է այդ ազդանշանը նորից տեսնեինք, երբ այդ ազդանշանը էլի 50 անգամ փորձում էինք գտնել։ Շատ մտքի է բերում, որ այս ազդանշանը երկրային է և այն անդրադարձավ ինչ-որ տիեզերական աղբից։

Ավելի ուշ Էյմանը իր բառերից հրաժարվեց, այդ ենթադրությունը շատ քիչ հնարավոր է, որովհետև այդ տիեզերական «անդրադարձիչը» պետք է համապատասխանի ընդհանրապես անիրական պահանջներից։ Նաև 1420 ՄԳց հաճախությունը համարվում է պաշտպանված և չի օգտագործվում ոչ մի ռադիոփոխանցող սարքերում[9][10] ։ Իր վերջին գործերում Էյմանը չի ուզում «անել հեռու գնացող դուրս բերում ոչ այդքան հեռու տվյալներից»[11]։

ԱՄՆ-ից աստղագետները ենթադրում էն, որ հնարավոր ազդանշանի աղբյուրը կարող էր լինել ջրածինը 266P/Christensen և P/2008 Y2 (Gibbs)-ի միջև, որոնք բացահայտված են եղել 2005 թվականից հետո և որոնք որպես ազդանշանի աղբյուր վերվված չեն եղել ավելի վաղ աշխատանքներում։ Նշանաձիգի աստղային համախմբի երկնաքարերի տրանզիտը եղել է հուլիսի 27-ին և 15 օգոստոսին 1977 թվականին։ Նրանք գտնվում էին 3,8 և 4,4 ա․ մ․ հեռու երկրից։ Բայց հոդվածի մեջ գրված է եղել որ պետք է հետագայում երկնաքարական ենթադրության փորձեր կատարեն, որովհետև կարճատև ճողփյունը չի համապատասխանում երկար ապրող աղբյուրների[12][13][14]։ Աստղագետ Անտոնիո Պարիսը ասում է, որ երկնաքարերի ենթադրությունը կարելի է համարել ապացուցված, քանի որ նա նույն ազդանշանները գտել է նաև 226P/Christensen, P/2013 EW90 (Tengara), P/2016 J1-A (PANSTARRS) և 237P/Linear երկնաքարերի հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[15] [14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гиндилис Л. М., Рудницкий Г. М.։ «Поиск сигналов внеземных цивилизаций»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին 
  2. Гиндилис Л. М.։ «Радиопоиск: Век двадцатый. — В кн.: SETI: Поиск внеземного разума.»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-12-02-ին 
  3. Дрейк Ф.։ «Симпозиум по биоастрономии 1993 года: достигнут прогресс в поиске внеземной жизни»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-10-ին 
  4. 4,0 4,1 Владимир Лаговский (2014-05-26 accesdate=2015-11-04)։ «Ученые: «Инопланетные послания? Перехватываем их с 2007 года»»։ Комсомольская правда 
  5. Ученые попробуют раскрыть секрет "сигнала инопланетян" 1977 года
  6. Владимир Лаговский.։ «Инопланетные послания? Перехватываем их с 2007 года»։ Комсомольская правда 
  7. Ehman, Jerry։ «Explanation of the Code "6EQUJ5" On the Wow! Computer Printout» 
  8. Gray Robert; Kevin Marvel (2001)։ «A VLA Search for the Ohio State 'Wow'»։ The Astrophysical Journal 546 (2): 1171–1177։ doi:10.1086/318272 
  9. «Frequencies Allocated to Radio Astronomy Used by the DSN»։ NASA։ Վերցված է November 2007 
  10. Committee on Radio Astronomy Frequencies Handbook for Radio Astronomy, European Science Foundation, 3rd edition, 2005, p. 101.(անգլ.)
  11. «drawing vast conclusions from half-vast data.»
  12. Объяснено происхождение внеземного сигнала Wow! / Lenta.ru, 2016-01-12
  13. «Famous Wow! signal might have been from comets, not aliens» (անգլերեն)։ New Scientist, DAILY NEWS։ 11 January 2016։ Վերցված է 2016-01-14 
  14. 14,0 14,1 Prof. Antonio Paris (January 1, 2016)։ «Hydrogen Clouds from Comets 266/P Christensen and P/2008 Y2 (Gibbs) are Candidates for the Source of the 1977 “WOW” Signal»։ pdf։ Center for Planetary Science, Washington Academy of Sciences։ Վերցված է 2016-01-14 
  15. «Найдено окончательное объяснение происхождения внеземного сигнала Wow!»։ Lenta.ru։ 06 июня 2017։ Վերցված է 2017-06-16