Ազգային պատմության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգային պատմության օր
NHDLogo R BlkPMS185 v2 web.jpg
NHDLogo R BlkPMS185 v2 web.jpg
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀապավումԱՊՕ
ԿարգախոսՄեկ օրից ավել լինելը փորձառություն է
Հիմնադրված1974
Իրավ. կարգավիճակգործող
ՆպատակներՈւսանողների մեջ խթանել պատմության ուսումնասիրությունը և դրա արժևորումը
Գլխադասային գրասենյակՄերիլենդի համալսարան, Քոլիջ Փարք
ՏարածաշրջանՄերիլենդ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Գործադիր տնօրենՔեթի Գորն
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
Պետական և տեղական պատմության ամերիկյան ասոցիացիա, Ամերիկյան պատմական ասոցiացիա, Մարդկայի խորհրդի պետական ֆեդերացիա, Միջնակարգ դպրոցի տնօրենների ազգային ասոցիացիա, Պատմության ազգային կենտրոն դպրոցներում, Պատմության կրթության ազգային խորհուրդ, Սոցիալական ուսումնասիրությունների ազգային ասոցիացա, Ամերիկյան պատմության կազմակերպություն, Ամերիկացի արխիվագետների հասարակություն
Պատկանելիություն500,000 ուսանող, 30,000 ուսուցիչ յուրաքանչյուր տարի
Անձնակազմ10
Կայքnhd.org

Ազգային պատմության օր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմադրվել է Մերիլենդի, Քոլիջ Փարք քաղաքում, որն անցկացնում է ամենամյա ծրագիր-մրցույթ՝ 6-12-րդ դասարանների ուսանողների համար։ Այն ունի դուստր կազմակերպություններ բոլոր հիսուն նահանգներում՝ Վաշինգտոնում, Պուերտո Ռիկոյում, Գուամում, Ամերիյան Սամոայում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Հարավային Ասիայում, և Կենտրոնական Ամերիկայում[1]։ Այն սկսվեց որպես տեղական ծրագիր Քլիվլենդում, Օհայո, որը գլխավորում էր Դեյվիդ Վան Թասելը, Case western Reserve համալսարանի պատմության դասախոս[2]։ Այն զարգացել է 1974 թ-ին 129 ուսանողից՝ ավելի քան 500,000-ի 48 նահանգներում 1991-ին, և 700,000 ուսանող, 40,000 ուսուցիչ 2001-ին[3][4]։ Այսօր, ավելի քան կես միլիոն ուսանող գրանցվում է տեղական մրցույթների միջոցով։ Նրանք գրանցվում են որպես անհատ կամ խումբ հինգ կատեգորիաներից մեկում՝ փաստագրական, ցուցահանդես, հոդված, ներկայացում կամ վեբ կայք[5]։ Այնուհետև ուսանողները մասնակցում են մի քանի տարածաշրջանային մրցույթների՝ ներկայացնելով լավագույն գրառումները՝ խթանելով պետկան մրցույթները։ Երկու լավագույն գրառումները յուրաքանչյուր կատեգորիայում և բաժնում հրավիրվում են մրցելու Ազգային մրցույթում[6]։

Ազգային պատմության օրվա մրցույթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթը սկսվեց Քլիվլենդում 1974-ին[7]։ Case Western Reserve համալսարանի պատմության ամբիոնի անդամները նախնական գաղափար են մշակել պատմության մրցույթի համար, որը նման է «Գիտական փառատոնի»։ Ուսանողները հավաքվում են համալսարանում՝ մի օր նվիրելու պատմությանը՝ անվանելով այն «Ազգային պատմության օր»։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում մրցույթը տարածվե ամբողջ Օհայո նահանգում և շրջակա մերձարևմտյան նահանգներում։ Մինչև 1980-ին, Հումանիտար գիտությունների ազգային հիմադրամի օգնությամբ, Ազգային պատմության օրը վերածվեց ոչ առևտրային կազմակերպության, և 1992-ին Պատմության Ազգային օրը իր շտաբը տեղափոխեց Քլիվլենդից Վաշինգտոն։ Ազգային պատմության օրն այժմ իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, սակայն Ազգային մրցույթը շարունակում է մնալ դրանցից ամենամեծը։ Ազգային եզրափակիչ փուլը տեղի է ունենում ամեն հունիս ամսին, Մերիլենդ համալսարանում անցկացվող մեկշաբաթյա միջոցառման ընթացքում[8]։

Ազգային պատմության օրվա մրցույթի ամենամյա թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա թեման սովորաբար արտահայտություն է, որն ավարտվում է «պատմության մեջ», և հաճախ ալիտերացիա է, ինչպես «Հեղափոխություն, արձագանք, բարեփոխում պատմության մեջ»։ Թեման ընդգրկում է ուսանողների հետազոտությունը պատմական թեմայի շրջանակներում։ Թեման ընտրվում է համաշխարհային, ազգային կամ պետական լայն կիրառման, և հին կամ ավելի վաղ անցյալի պատմության կարևորության համար։ 2019-ի թեման եղել է Հաղթանակը և Ողբերգությունը պատմության մեջ, իսկ 2020-ի թեման՝ Խոչընդոտների խախտումը պատմության մեջ: «Ազգային պատմության օրվա մրցույթի թեմայի մտադրված ընտրությունն այն է, որ ուսանողներին հնարավորություն ընձեռվի անդրադարձ կատարելու պատմության հնացած տեսակետին, որպես սոսկ փաստեր և ամսաթվեր, և ներքաշվել դեպի պատմական բովանդակություն՝ զարգացնելու հեռանկարը և փոխըմբռնումը[9]։ Թեմաները ամեն տարի փոխվում են, և հաճախ նախնական թեմաները օգտագործվում են մոտավորապես տասներկու տարի հետո[10]։

Մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգայի պատմության օրվա մասնակիցներին դատում են երեք որոշիչ գործոնների հիման վրա՝ պատմական որակ, թեմայի հետ կապը և ներկայացման հստակությունը[11]։ Հետազոտությունները պետք է ներառեն առաջնային և երկրորդային աղբյուրներ։ Բացի այդ, աղբյուրները պետք է հստակ վկայակոչվեն՝ ընդգրկելով ծանոթագրված մատենագրությունը[12]։ Կա նաև պահանջվող գործընթացի փաստաթուղթ, որը պետք է ներառված լինի նախագծին՝ նկարագրելով գործընթացը և պայքարը «Ազգային պատմության օր» ծրագիրը ստեղծելու համար[12]։

Պետական և տարածաշրջանային մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ շրջաններում, ուսանողները, ովքեր բավականաչափ միավորներ են ձեռք բերում իրենց դատողությունից, նախապես դիմում են ներկայացնում հանրապետական փուլ, և ցանկակցած ուսանող տարածաշրջանային մրցույթներին կարող է դիմում ներկահացնել հանրապետական փուլ։ Մյուս նահանգներում, ինչպես օրինակ՝ Կալիֆորնիան, Կոնեկտիկուտը, և Փենսիլվանիան, առաջին երեք նախագծերը նախապատվություն են տալիս պետական մրցակցությանը։ Տարածաշրջանները կարելի է բաժանել ըստ աշխարհագրական տարածքի, բնակչության կամ երկրի։

Պետական մակարդակի մրցույթներում, ուսանողները մրցում են տարբեր մրցանակների համար։ Յուրաքանչյուր կատեգորիայի և բաժնի առաջին երկու գրանցվածներին հրավիրում են ազգային մրցույթի, որը կազմակերպվում է ամեն հունիս ամսին Մերիլենդի համալսարանում։

Ազգային մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական փուլում, յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր նախագիծը երեք դատավորների կազմի առջև։ Փաստաթղթի և վեբ կայքի կատեգորիայի առկայության դեպքում, նախագծերը նախքան ներկայացվելը, վերանայվում են դատավորների կողմից։ Ներկայացումները, վավերագրական ֆիլմերը, և ցուցանմուշները առաջին անգամ ներկայացվում են մրցույթում դատավորների համար։ Առաջին երկու աշխատանքները՝ թե՛ կրտսեր, թե՛ ավագ բաժնի մասնակիցները ներկայանում են ազգային մրցույթին։

Եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք, ովքեր ներկայացման և վավերագրական կատեգորիաներին եմ մասնակցում, տեղեկացվում է, որ անցել են եզրափակիչ փուլ, այնուհետև ներկայացնում են իրենց աշխատանքը երեք դատավորների կազմի առջև։ Փաստաթղթի, վեբկայքի և ցուցահանդեսների կատեգորիաների վերաբերյալ չի տեղեկացվում, թե արդյոք անցել են եզրափակիչ փուլ։ Նրանց ծրագիրը քննարկվում է երեք նոր դատավորների կողմից, բայց ուսանողները հարցազրույց չեն անցնում այս փուլում։ Այնուհետև, նրանց ծրագիրը պետք է մնա միայն եզրափակիչ փուլի քննարկման համար։

Ազգային պատմության օրվա շքանշանի օրինակ

Առաջին, երկրորդ, և երրորդ տեղերի համար մրցանակները համապատասխանաբար կազմում են 1000, 500, and 250 դոլար։ «Նշանավոր մասնակից» մրցանակը տրվում է յուրաքանչյուր նահանգից երկու նախագծի՝ մեկ կրտեսեր և մեկ ավագ մասնակցի։ Կան նաև մեկ տասնյակից ավելի հատուկ մրցանակներ, որոնք կազմում 250-ից 2,500 դոլար[13]։

Ազդեցությունը ուսանողների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ին իրականցված անկախ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն ուսանողները, ովքեր մանսակցում են Ազգային պատմության օրվա մրցույթին, գերազանցում են իրենց ոչ մասնակից հասակակիցներին և բարձր գնահատակններ են ստանում ստանդարտ թեստեր անցնելիս, չնայած դա կարող է ազդեցություն ունենալ այն ուսանողների տեսակին, ովքեր ընտրում են մասնակցել Ազգային պատմության օրվա մրցույթին, ովքեր ձգտում են մարտահրավեր նետել իրենց[14]։

Ազդեցությունը պատմաբանների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ.-ին Ամերիկյան պատմական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արինտա Ջոնեսը գրել է.

Հավանաբար, Ազգային պատմության օրվա ամենամեծ ազդեցությունը ինքնին պատմաբանի մասնագիտությունն էր։ Ես իսկապես հավատում եմ, որ երբեք այդքան պատմաբաններ չեն վայելել պատմության հետամուտ լինելը իրենց գրասենյակներից, իրենց կանոնավոր դասասենյակներից, և գիտական հետազոտություններից դուրս, ինչպես որ շատերը մասնակցել են Ազգային պատմության օրվան՝ որպես ուսուցիչներ, մենթորներ, խորհրդատուներ և դատավորներ ավելի քան երկու տասնյակ[15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

  1. «Affiliates | National History Day | NHD»։ nhd.org (անգլերեն)։ Վերցված է 2017-03-02 
  2. Gorn, 2001
  3. Page (1992)
  4. Gorn (2001)
  5. «Categories»։ Nhd.org։ Վերցված է 2012-12-27 
  6. «How to | National History Day | NHD»։ nhd.org (անգլերեն)։ Վերցված է 2017-03-02 
  7. «National History Day | NHD»։ nhd.org (անգլերեն)։ Վերցված է 2017-03-02 
  8. Byers, David. "Four score and seven years ago... Costumed history buffs hit campus in national competition." The Diamondback Online 15 June 2006: 1-1.
  9. «Taking A Stand in History | National History Day | NHD»։ nhd.org (անգլերեն)։ Վերցված է 2017-03-02 
  10. «National History Day | NHD»։ www.nhd.org (անգլերեն)։ Վերցված է 2017-03-02 
  11. «National History Day | Classroom Connection»։ Nhd.org։ Վերցված է 2012-12-27 
  12. 12,0 12,1 https://www.nhd.org/annotated-bibliography
  13. «National History Day | NHD»։ www.nhd.org (անգլերեն)։ Վերցված է 2017-03-02 
  14. "Three Alaska Students Awarded NHF National History Day Prize." Naval Historical Foundation, 17 July 2012. Accessed 10 Feb. 2013.
  15. Quoted in Gorn (2001)