Ազգային Մեսրոպյան երկսեռ վարժարան
Ազգային Մեսրոպյան երկսեռ վարժարան, հիմնվել է 1923 թվականին, Հալեպի Սուլեյմանիե-Րամ թաղամասի հայ տարագիրների ճամբարում՝ Ս. Խաչ եկեղեցուն կից։ Սկզբնապես կոչվել է Քեմբի դպրոց, ավելի ուշ՝ Քեմբի Մեսրոպյան երկսեռ վարժարան։ 1936 թվականին տեղափոխվել է Նոր գյուղ թաղամաս, 1943 թվականին՝ նորոգված նոր շենք՝ Ս. Գևորգ (նախկին Ս. Խաչ) եկեղեցու տարածքում։ Ունի մանկապարտեզի և նախակրթարանի բաժիններ, 210 աշակերտ (2000)։