Ազամաթի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)
Ազամաթի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ |
Սկզբնական տեղադրություն | Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում։ |
Ներկա տեղադրություն | Կանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Ազամաթին։ |
Խաչագործ | Անհայտ է։ |
Պատվիրող | Անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 16-րդ դար |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց |
Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում |
Ազամաթի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.9)[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]։
Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ։ Խաչքարը երկկատված է։ Խաչքարը իր քանդակային և հնագրական արձանագրություններով թվագրվում է 16-րդ դար[2]։
Խաչքարի վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի քիվին՝ միատող արձանագրություն[2].
- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ԱԶԱՄԱԹԻՆ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Ազամաթին[3]։ «Ազամաթ» իգական անձնանունն արաբական ծագում ունի և նշանակում է մեծություն, պերճություն, վեհություն։ Այն քանիցս հանդիպում է ուշմիջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում[4]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 87։
- ↑ Հրաչեայ Աճառեան։ Հայոց անձնանունների բառարան, Երևանի Պետական Համալսարան, Երևան, 1942։ Հատոր 1, Էջ 53