Ազազել (Գերբնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազազել
Azazel supernatural.jpg
Ֆրեդերիկ Լենեն Դեմոնի դերում
Այլ անուն(ներ) Դեղնաչք դեմոն
Երեխա(ներ) Տղա և աղջիկ (Մեգ Մասթերս)

Ազազել (անգլ.՝ Azazel), Ամերիկյան Warner Brosthers ընկերության միստիկ Գերբնականը հեռուստասերիալից հորինված կերպար է և գլխավոր չարիքը (երկու եթերաշրջանների ընթացքում)։ Նաև հայտնի է դեղնաչք դեմոն անվանումով։ Կերպարի դերը կատարել են տարբեր դերասաններ, հիմնականում Ֆրեդերիկ Լենեն:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմոնը ունի մի քանի երեխաներ, մասնավորապես մի աղջիկ դեմոն, որը տիրել էր Մեգ Մասթերսի մարմնին։ Դեմոնը աղջկա մարմնից արտաքսվել է Դին Վինչեստերի կողմից և ուղարկվել է հետ դժոխք։ Աշխարհում միակ զենքը, որով հնարավոր է սպանել Դեմոնին, դա Կոլտն է[1], կախարդված ռևոլվեր, որից հնարավոր է սպանել ցանկացածին։

Որոշ Ժամանակ Սեմը և Դինը մտածում են, որ Դեմոնի հարձակումները կրում են որոշակի բնույթ։ Հարձակումները տեղի են ունենում «յուրահատուկ երեխաներ»-ի մանկական սենյակներում, երբ նրանք լինում են կես տարեկան, իսկ նրանց մայրերը մահանում են կրակի բոցերում, առաստաղից կպած։ Այդպես է եղել Սեմի և նրա մոր Մերի Վինչեստերի հետ, նաև Մաքս Միլլերի և նրա մոր հետ («Գիշերային մղձավանջ» սերիայում)։ Սակայն Սեմի ընկերուհի, Ջեսսիկա Մուրի մահը չի մտնում այդ թեորիայի մեջ։ «Ինչպես ասել է Սայմոնը» սերիայում Վինչեստերները հանդիպում են Էնդի Գալահերի և նրա երկվորյակ եղբոր Էնսեմ Ուիմսի հետ, որոնք երկուսն էլ որդեգրվել են։ Էնդիի որդեգիր մայրը սպանվել է նույն կերպ, ինչ-որ Մերի Վինչեստերը, իսկ Էնսեմի մայրը ոչ։

Դեմոնի հնարավորությունների իրական սահմանը անհայտ է։ Նա տիրանում է այլ մարդկանց մարմիններին, և նրան կարելի է ճանաչել միայն դեղին աչքերով։ Նա տիրապետում է տելեկինեզի և պիրոկինեզի, որոնք օգտագործում է իր առաջին զոհերի հնարամիտ սպանությունների համար։ Մարդու մարմնից դուրս Դեմոնը գոյություն ունի սև ծխի ամպի տեսքով։ Նա ունի իշխանություն մահվան քաղվորների վրա, որոնցից մեկին նա տիրանում է, որպեսզի փրկի Դինին, ըստ իր և Ջոն Վինչեստերի պայմանի։ Ի տարբերություն այլ դեմոնների, Դեմոնը պրակտիկորեն անխոցելի է՝ նրա վրա չի ազդում սուրբ ջուրը և չար ուժերի դեմ մնացած բոլոր այլ պաշտպանությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ առաջին եթերաշրջանում Դեմոնը փորձում է գտնել Կոլտը, որը կարող է նրան սպանել։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում նրան հաջողվում է ստանալ ռևոլվերը, ինչպես նաև Ջոն Վինչեստերի հոգին պայմանի արդյունքում, որի արդյունքը Դինին կյանքի վերադարձնելն է։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դժոխքը դուրս է գալիս կապանքներից» սերիայի առաջին մասում դեմոնը Սեմի մոտ գալիս է երազում։ Նա Սեմին հայտնում է, որ հավաքել է բոլոր «յուրահատուկ երեխաներին» իրար հետ, որպեսզի նրանք պայքարեն միմյանց դեմ։ Վերջում ողջ մնացողը կդառնա նրա բանակի հրամանատարը։ Դեմոնը ասում է, որ «ցավում» է Սեմի համար և ցույց է տալիս նրան այն գիշերը, երբ Մերին սպանվել է։ Պարզվում է, որ դեմոնը իր ընտրած երեխաներին «կնքել» է իր արյամբ, անցկացնելով ինչ-որ արարողություն։ Դեմոնը Սեմին նաև ցույց է տալիս, որ նրա մայրը ճանաչել է նրան և սպանվել է միայն այն պատճառով, որ հայտնվել է «ո՛չ ճիշտ ժամանակ, ո՛չ ճիշտ տեղում»: Դեմոնը հայտնվում է վերջին անգամ երկրորդ եթերաշրջանի երկրորդ սերիայում[2], որտեղ նա հանդես է գալիս Ջեյք Թելլիին երազում և ասում է նրան, ինչ անի, քանի որ նա միակ ողջ մնացածն է։ Դեմոնը սպառնում է Ջեյքին, որ կսպանի նրա ընտանիքին, եթե նա չանի այն ինչ-որ ուզում է նրանից դեմոնը, և նրա ձեռքն է տալիս Կոլտը, ասելով որ, դա միակ զենքն է, որով կարելի է նրան սպանել։ Ջեյքը կամաց վերցնում է դեմոնին թիրախի տակ, որը ցույց տալով, որ իբր վախենում է, խոստանում է Թելլիին հարստություն և երկար երջանիկ կյանք, նաև հովանավորում է անվտանգություն իր ընտանիքին, և Ջեյքը բաց է թողնոււմ ատրճանակը։ Դեմոնը ստիպում է Ջեյքին մտնել սատանայական թակարդ և բացել այն Կոլտով, որը հանդիսանում է բանալի, դեպի դժոխքի դարպասները։ Ազատված դեմոնները ջարդում են սատանայական թակարդը, և դեմոնը ազատ կարողանում է մտնել գերեզման։ Դինը թիրախ է բռնում Դեմոնի վրա Կոլտով, բայց վերջինս, օգտագործելով տելեկինեզյան հատկությունները, խլում է Դինի ձեռքից ատրճանակը և գցում է նրան մի կողմ։ Դեմոնը ասում է, որ շնորհակալ է Դինին նրա համար, որ նա վերակենդանացրել է եղբորը, քանի որ Սեմը նրան միշտ ավելի է դուր եկել քան Ջեյքը։ Դեմոնը ակնարկում է Դինին, որ նա, ում նա վերադարձրել է, «ամբողջական Դինը» չէ, քանի որ տղան մի քանի անգամ կրակել էր Ջեյքի վրա՝ արարքը, որը նա չի կատարել կյանքում ոչ մի անգամ։ Հետո դեմոնը ուղղում է զենքը դեպի Դինը, պատրաստվելով կրակել, բայց այդ ժամանակ հայտնվում է Ջոնի հոգին և դուրս է հանում դեմոնին մարդկային մարմնից։ Դեմոնը կարողանում է դուրս գալ, և նա նորից վերադառնում է մարմինը, բայց Դինը արդեն հասցրել էր վերցնել Կոլտը։ Նա կրակում է դեմոնի վրա և, վերջնականապես, սպանում է նրան։ Սեմը և Դինը տանում են շատ սպասված հաղթանակը արարածի վրա, որն այդքան ցավ էր պատճառել իրենց ընտանիքին։ Սակայն այն բանից հետո, երբ նրանք դուրս են գալիս ազատություն, Վինչեստեր եղբայրները հասկանում են, որ նրանց առջև դեռ շատ գործ կա։ Նրանք պետք է գտնեն և սպանեն արարածներին, որոնք, հնարավոր է, որ ավելի սարսափելի են քան դեղնաչք դեմոնը։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմոնը հիշատակվում է նաև երրորդ եթերաշրջանի «Մեղքի տարափ» չորրորդ սերիայում, որտեղ դեմոնին ենթարկված աղջիկը ասում է, որ դեղնաչք դեմոնի իսկական անվանումը Ազազել է։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանի վերջին սերիայում բացահայտվում է Ազազելի երկարաժամկետ ծրագիրը։ Պարզվում է, որ Ազազելը հայտնաբերել է վերջին դրոշմի գտնվելու վայրը, որն անհրաժեշտ էր Լյուցիֆերին ազատելու համար։ Նա մտնում է հոգևորականի մեջ և սպանում է եկեղեցու միանձնուհիներին։ Լյուցիֆերը կապ է հաստատում նրա հետ միանձնուհիներից մեկի մարմնի միջոցով և բացատրում է, թե ինչ անել։ Առաջին հերթին, նա պետք է ազատեր Լիլիթին, որն այդ ժամանակ դեռ գտնվում էր դժոխքում, հետո գտնել յուրահատուկ երեխայի, որը պետք է սպաներ Լիլիթին, որպեսզի բացեր վերջին դրոշմը։ Նաև պարզվում է, որ Ազազելն ամբողջությամբ նվիրված է Լյուցիֆերին, նույնիսկ նրան անվանում է հայր, իսկ Լյուցիֆերը նրան անվանում է որդի։ Անհայտ է, կա նրանց մեջ ինչ-որ բարեկամական կապ, կամ Ազազելը հանդես է գալիս որպես նրա հավատարիմ հետևորդ։

Հեռուստասերիալից էպիզոդներ դեմոնի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1.01 Օդաչուն (անգլ.՝ Pilot)
  2. 1.21 Փրկություն (անգլ.՝ Salvation)
  3. 1.22 Սատանայական ծուղակ (անգլ.՝ Devil’s Trap)
  4. 2.01 Երբ կգա իմ մահվան ժամը (անգլ.՝ In My Time of Dying)
  5. 2.21 Դժոխքը դուրս է գալիս կապանքներից, 1 մաս (անգլ.՝ All Hell Breaks Loose, Part 1)
  6. 2.22 Դժոխքը դուրս է գալիս կապանքներից, 2 մաս (անգլ.՝ All Hell Breaks Loose, Part 2)
  7. 4.03 Սկզբում (անգլ.՝ In the Beginning)
  8. 4.22 Լյուցիֆերի ապստամբությունը (անգլ.՝ Lucifer Rising)
  9. 6.01 Արտաքսում դեպի Մայն-Սթրիթ (անգլ.՝ Exile on the Main Street)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bedtime Stories
  2. All Hell Breaks Loose, Part 2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]