Jump to content

Ադրիան Զելկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիան Զելկովիչ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 2002(2002-08-19)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Žalec, Սլովենիա
Հասակ 192 սանտիմետր
Դիրք հենակետային կիսապաշտպան

Ադրիան Զելկովիչ (սլովեն.՝ Adrian Zeljković, օգոստոսի 19, 2002(2002-08-19)[1], Žalec, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, սլովակjան «Սպարտակ» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիան Զելկովիչը սլովենական «Մարիբոր» և «Ցելյե» ակումբների սան է։

2020 թվականի նոյեմբերին ֆուտբոլիստը կատարեց իր պրոֆեսիոնալ դեբյուտը՝ խաղադաշտ դուրս գալով մայրաքաղաքի «Օլիմպիայի» կազմում Սլովենիայի առաջնության խաղում։ Զելկովիչը «Օլիմպիայում» անցկացրել է ընդամենը չորս հանդիպում, իսկ 2021 թվականից նա հանդես է գալիս «Տաբոր» ակումբում[2]:

2023 թվականի ամռանը Զելկովիչը տեղափոխվել է սլովակական «Սպարտակ» (Տրնավա) ակումբ, որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[3]։ «Սպարտակի» կազմում, Զելկովիչն իր նորամուտը կատարեց միջազգային խաղում՝ խաղալով Կոնֆերենց լիգայի խմբային փուլում։

Ազգային թիմային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ադրիան Զելկովիչը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Սլովենիայի հավաքականի կազմում[4]։

2024 թվականի ամռանը ֆուտբոլիստը կանչ է ստացել ազգային հավաքական՝ մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը Գերմանիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]