Ադրբեջանահայերի ասամբլեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանահայերի ասամբլեա

Ադրբեջանահայերի ասամբլեա (անգլ.՝ Assembly of Azerbaijani Armenians, ադրբ.՝ Azərbaycan Erməniləri Məclisı), Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն։ Կազմակերպության նախագահն է պատմաբան, Պատմական գիտությունների թեկնածու-ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը[1]։

Կազմակերպությունը ներկայացնում և պաշտպանում է ադրբեջանահայ համայնքի իրավունքներն ու շահերը։ Բացի այդ, կազմակերպությունը զբաղվում է վերլուծական և իրավապաշտպան, գործունեության, ադրբեջանագիտական հետազոտություններով[1]։

Կազմակերպության նախագահ պատմական գիտությունների թեկնածու-ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի տվյալներով, այժմ նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքից ծագող հայերի և իրենց սերունդների թիվը հասնում է երեք միլիոնի, որոնցից միայն մեկ միլիոնը 1988-1994 թվականներին Ադրբեջանական Հանրապետությունը լքած հայեր են[1]։

2010 թվականին կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը առաջադրել է իր թեկնածությունը Ադրբեջանի Միլլի մեջլիսի առաջիկա ընտրություններին, ով իր թեկնածության գրանցման մասին դիմումը նամակով` փոստով և ինտերնետով, ուղարկվել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդիարովին[2]։ 2013 թվականին Ադրբեջանահայերի ասամբլեա' կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը առաջադրել է իր թեկնածությունը Ադրբեջան նախագահական ընտրություններում որպես թեկնածու[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ադրբեջանահայերը. անցյալը, ներկան և ապագան (ռուս.)
  2. Գրիգորի Այվազյանն առաջադրել թեկնածությունը` որպես Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր
  3. «https://www.aysor.am/am/news/2013/05/27/grigori-ayvazyan/618757». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. «https://web.facebook.com/grigori.ayvazyan.5». {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]