Ադիթի Շարմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադիթի Շարմա
Դիմանկար
Ծնվել է4 սեպտեմբերի 1996 թվական
ԾննդավայրՆոր Դելի
ՔաղաքացիությունՀնդկաստան
Մայրենի լեզուՀնդկերեն
ՄասնագիտությունԴերասանուհի, մոդել
 Aditi Sharma Վիքիպահեստում

Ադիթի Շարմա (սեպտեմբերի 4, 1996(1996-09-04), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ հեռուստատեսային դերասանուհի է, ով առավել հայտնի է իր՝ «Հրաշագործ Ջինը» հեռուսասերիալում Ռոշնի Ահմեդին (Ռոշնի Աման Ջունիադ Կհան) և «Կալիրի» հեռուստասերիալում Միրա Դհինգրային կերտած կերպարներով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիթի Շարման ծնվել և մեծացել է Նոր Դելիում։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո ուսումը շարունակել է Նոր Դելիի Հանսրաջ մոդելային դպրոցում[1]։ Ապա ստացել է լրագրողական դասընթացներ Նյու Դելիի Վիվեկանանդա ինստիտուտի մասնագիտացված ստուդիայում։

Նա իր կարիերան սկսել է որպես մոդել ՝ մասնակցելով Ամազոնի ցուցադրության շաբաթին։[2]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիթիի մուտքը հեռուստատեսություն եղավ Zee TV- ի Կալիրի հեռուստասերիալով , որտեղ նա կերտում էր Միրա Դհինգրային ՝ Արջիտ Տանեջայի հետ[3]։ 2019 թվականին նա երկրորդական դեր է խաղացել Colors TV-ի Սիրո թույնը 3 (Օձը) սերիալում ՝ կերտելով Շիվլիին։

2019 թվականից Վիկրամ Սինգհ Չոհանի հետ միասին նա նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Հրաշագործ Ջինը հեռուստասերալում՝ մարմնավորելով Ռոշնի Ահմադին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ցուցադրում Դերը Ալիք Հղում
2018 թ Կալիրի Միրա Դհինգրա Zee TV [4]
2019 թ Սիրո թույնը 3 (Օձը) Շիվլի Colors TV
2019–2020 Հրաշագործ Ջինը Ռոշնի Ահմեդ / Ռոշնի Աման Ջունիադ Կհան Star Plus [5]

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Երգիչ
2017 թ Taare Գուրու Ռանդհավա
2018 թ Tu Raja Ki Raj Dulari Նազար Բաթու
2019 թ Bekadra Կարան Սինխ Արորա
2019 թ Naan R Nait

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A FEW NOTEWORTHY ALUMNI OF HANRAJ MODEL SCHOOL» (PDF). hansrajmodelschool.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Theme: Explore Your Curiosity». TED. 2019 թ․ հունվարի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «Aditi Sharma gets candid about her debut show Kaleerein». Mumbai Live. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «This is how Kaleerein's Meera aka Aditi Sharma spends her day». India Today (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Here s how the lead pair of Yehh Jadu Hai Jinn Ka was moved by the beauty of Pataudi Palace». Mid-day (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիթի Շարմա» հոդվածին։