Ադիթի Շարմա (սեպտեմբերի 4, 1996(1996-09-04), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ հեռուստատեսային դերասանուհի է, ով առավել հայտնի է իր՝ «Հրաշագործ Ջինը» հեռուսասերիալում Ռոշնի Ահմեդին (Ռոշնի Աման Ջունիադ Կհան) և «Կալիրի» հեռուստասերիալում Միրա Դհինգրային կերտած կերպարներով։
Ադիթի Շարման ծնվել և մեծացել է Նոր Դելիում։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո ուսումը շարունակել է Նոր Դելիի Հանսրաջ մոդելային դպրոցում[1]։ Ապա ստացել է լրագրողական դասընթացներ Նյու Դելիի Վիվեկանանդա ինստիտուտի մասնագիտացված ստուդիայում։
Նա իր կարիերան սկսել է որպես մոդել ՝ մասնակցելով Ամազոնի ցուցադրության շաբաթին։[2]
Ադիթիի մուտքը հեռուստատեսություն եղավ Zee TV- ի Կալիրի հեռուստասերիալով , որտեղ նա կերտում էր Միրա Դհինգրային ՝ Արջիտ Տանեջայի հետ[3]։ 2019 թվականին նա երկրորդական դեր է խաղացել Colors TV-ի Սիրո թույնը 3 (Օձը) սերիալում ՝ կերտելով Շիվլիին։
2019 թվականից Վիկրամ Սինգհ Չոհանի հետ միասին նա նկարահանվում է Star Plus հեռուստաընկերության Հրաշագործ Ջինը հեռուստասերալում՝ մարմնավորելով Ռոշնի Ահմադին։