Մարիամ Ադամյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ադամյան Մարիամից)
| Ծնվել է | մայիսի 7, 1992 (33 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և ԵԹԿՊԻ (2013) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Մարիամ Ադամյան (մայիսի 7, 1992, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1992 թվականի մայիսի 7-ին, Երևանում։ 1999-2009 թվականներին սովորել է Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան թիվ 177 միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։ 2009-2013 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանական բաժնում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում։ 2013 թ-ից աշխատել է «Թատրոն 32»-ում` որպես դերասանուհի։ 2016 թ-ից աշխատում է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում |
|---|---|
| 2012 | «Անծանոթը» |
| 2015 | «Բախտաբեր» |
| 2015 | «Սահմանին» |
| 2015 | «Արամմա» |
| 2016 | «Գնված երջանկություն» |
| 2016 | «Թաքնված սեր» |
| 2017 | «Կյանքը շարունակվում է» |
| 2017 | «Օտարը» |
| 2017-2019 | «Էլենի օրագիրը» |
| 2018 | «Գործակալ 044» |
| 2019 | «Թղթե երազանք» |
| 2020-2021 | «Սիրո թևեր» |
| 2021-2022 | «Բռնիր ձեռքս» |
| 2022-2023 | «Արդարության որս» |
| 2022 | «Կհանդիպենք անտառի տնակում 2» |
| 2023 | «Վերածնունդ» |
| 2024 | «Սիրելի Սահմի» |
| 2024 | «20 20 հրեշտակները» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.