Ադամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամաս

«Ադամաս», ռուսական կազմակերպություն, զբաղվում է ոսկերչական իրերի արտադրությամբ և մանրածախ առևտրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը 1993 թվականին հիմնադրել են պաշտոնաթող ֆինանսիստ սպա Անդրեյ Սիդորենկովը և կոոպերատոր Վլադիմիր Վերեմեևը։

2007-2012 թվականներին ընկերությունը, բացի սեփական խանութներից, աշխատել է նաև ֆրանշիզով, ընդ որում ֆրանչայզինգային խանութներն իրենք են զբաղվել իրենց տեսականու սահմանմամբ։

2014 թվականին ընկերությունը պատրաստել է Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի, ինչպես նաև Ռուսաստանի 2014 թվականի Գրան պրիի, Ֆորմուլա 1 փուլի մեդալները։

2015 թվականին քրեական գործ է հարուցվել «Ադամաս» ընկերության մեծածախ բաժանմունքի՝ «Ադամաս-ոսկերչի» դեմ։ Նա մեղադրվել է 400 մլն ռուբլու չափով հարկեր չվճարելու մեջ։ 2017 թվականին «Ադամաս-ոսկերիչ» ընկերությունը ճանաչվել է սնանկ։

2016 թվականին քրեական գործ է հարուցվել «Ադամաս» ընկերության կազմի մեջ մտնող «Մայրաքաղաքային ոսկերչական գործարանի» դեմ։ Ընկերությունը մեղադրվել է 5 մլրդ ռուբլու չափով հարկեր չվճարելու մեջ։ 2020 թվականին որպես այդ գործի շարունակություն քրեական գործ է հարուցվել «Ադամաս» ընկերության նախկին գործադիր տնօրեն Մաքսիմ Վայնբերգի դեմ։

Դաշնային հարկային ծառայության և քննչական կոմիտեի տվյալներով՝ «Ադամաս» ընկերությունը և դրա մեջ մտնող կազմակերպությունները չեն վճարել ընդհանուր առմամբ 6 մլրդ ռուբլի։ Իրավակարգի աշխատակիցների վարկածով՝ Վայնբերգը «կեղծ փաստաթղթաշրջանառություն է ստեղծել ավելի քան հիսուն մեկօրյա ֆիրմաների հետ»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ադամաս» ընկերությունը բաղկացած է երկու ստորաբաժանումներից՝ ոսկերչական իրեր արտադրող «Մայրաքաղաքային ոսկերչական գործարան» և մանրածախ առևտրով զբաղվող «Ադամաս-ոսկերչություն»։ Մինչև 2017 թվականը եղել է նաև «Ադամաս-ոսկերիչ» ստորաբաժանումը, որը զբաղվել է մեծածախ առևտրով[1]։

2008 թվականին «Մայրաքաղաքային ոսկերչական գործարանը» Ռուսաստանի խոշորագույն ոսկերչական գործարանն էր։ «Ադամաս» ցանցի խանութներում միջին չեկը կազմել է 10-12 հազար ռուբլի[2]։

2016 թվականին ընկերության հասույթը կազմել է 11.6 մլրդ ռուբլի կամ Ռուսաստանի ոսկերչական շուկայի 6.7%-ը։ Այսպիսով, «Ադամասը» հանդիսացել է Ռուսաստանի խոշորագույն ոսկերչական ընկերությունը[3]։

2018 թվականին ընկերությունն ունեցել է մոտ 200 խանութներ Ռուսաստանի 77 քաղաքներում։

Ըստ «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս»-ի՝ 2019 թվականին «Ադամաս-ոսկերչություն» ընկերության հասույթը կազմել է 5,36 մլրդ ռուբլի, իսկ վնասը՝ 2,02 մլրդ ռուբլի[4]։

2020 թվականին ընկերությունն ունեցել է մոտ 250 խանութ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Полина Гриценко (2016 թ․ փետրվարի 20). «Суд обязал «Адамас» сохранить украшения на 1,2 млрд рублей по иску Сбербанка». Ведомости.
  2. Александра Убоженко (2008 թ․ հունիսի 16). «Война за золото». Коммерсантъ.
  3. Амера Карлос, Наталья Модель (2017 թ․ օգոստոսի 3). «Ювелирный рынок переживает смену форматов: игроки борются за места в торговых центрах». Деловой Петербург.
  4. «ООО «Адамас-ювелирторг». СПАРК-Интерфакс.
  5. Анна Левинская, Михаил Юшков (2020 թ․ փետրվարի 19). «Суд объявил экс-директора «Адамаса» в международный розыск». РБК.