Ագռավի աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագռավի աղբյուր, աղբյուր նախկին Սյունիքի մարզի Շինուհայր տանող ճանապարհին։ Տեղացիներն այս աղբյուրի անվան առաջացումը բացատրում են Գրիգոր Տաթևացու հետ կապված մի ավանդությամբ[1]։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Տաթևացին երեխա ժամանակ արածեցնելիս է եղել Տաթևի վանքի գառները։ Մի օր աղբյուրից ջուր խմելիս օձը ուզում է խայթել նրան։ Տեսնելով այդ, ագռավը նետում է իրեն աղբյուրի մեջ։ Օձը Գրիգորի փոխարեն խայթում է ագռավին։ Տաթևի վանահայրը օրհնում է անձնազոհ ագռավին և թաղել է տալիս նրան աղբյուրի կողքին, որի անունը դրանից հետո տեղացիները Ագռավի աղբյուր են դնում[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 25 — 992 էջ։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)