Ագուլիսի Արասխանյանների մետաքսի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագուլիսի Արասխանյանների մետաքսի գործարան, մետաքսի գործարան Ագուլիսում։ Գործել է 1917 թվականից սկսած մինչև 1919 թվականները։ Գործարանը հիմնվել է Արասխանյանների տոհմի կողմից, որը մեծ հռչակ էր վայելում Ագուլիսում։ Տարեկան արտադրվել է 70.000 տուփ շերամի հունդ և բոժոժ՝ 25-ից 27 փութ։ Այս գործարանի, Որդուարի և Հանդամեջի, Ցղնայի գործարանների ընդհանուր արտադրանքը կազմել է 20.000-ից միչև 50.000 փութ բոժոժ մինչև հեղափոխությունը։ Արտադրանքի մեծ մասն արտահանվել է տարբեր երկրներ։ 1898 թվականին արժանացել է ցուցահանդեսային արծաթյա մեդալի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 36 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։