Ագարակ (հողակտոր)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Ագարակ, սկզբնապես՝ վարելադաշտ, ապա՝ մասնատիրական երկրագործական տնտեսություն և բնակավայր՝ գյուղական համայնքների հողային տարածություններից դուրս[1]։ Հին Հայաստանում ագարակի «մշակները» ստրուկներ էին, իսկ միջնադարում՝ գյուղացի֊համայնքականներից իրավապես ցածր երկրագործներ։ Ագարակները պատկանում էին թագավորին, ազնվականներին, հարուստ կալվածատերերին և վանքերին։ Այստեղից էլ Ագարակ անվանումն իբրև բնակավայրերի անուն։ Ագարակ գործածվում է նաև ֆերմա իմաստով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 49)։ |