Աբրաքսաս
Աբրաքսաս կամ (առավել հին ձև) Աբրասաքս (հունարեն՝ Ἀβρασάξ), գնոստիկ կոսմոլոգիական աստվածություն, Երկնքի ու էոնների բարձրագույն ղեկավարը, ով իրենից ներկայացնում է Երկրային ժամանակի ու տարածության կապի մարմնավորումը։
Թվային առեղծված[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասիլիդի համակարգում Աբրաքսաս անունն առեղծվածային նշանակություն ունի, քանի որ յոթ հունական տառերի թվային արժեքների գումարը 365 է՝ տարվա օրերի թիվը.
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Marvel Comics ամերիկյան կոմիկսային ընկերությունում կա Աբրաքսաս անունով հերոս (տիեզերական էակ, որն իրենցի ներկայացնում է մաքուր ոչնչացման մարմնավորումը).
- Sacrifice համակարգչային խաղում կա Աբրաքսուս (անգլ.՝ Abraxus) անունով հերոս։
- Թոմաս Մորի մոտ Աբրաքսասը Ուտոպիայի հին կղզու անվանումն է։
- «Աբրաքսաս» անվանումը օգտագործվում է նաև Միխայիլ Կուզմինի կողմից իր 1920-ականների ալմանախի անվանման համար (այդ շրջանում Կուզմինն ակտիվորեն հետաքրքրվում էր գնոստիցիզմով ու անգամ բանաստեղծություն էր գրել Վասիլիդի մասին)։
- Աբրաքսասի կերպարը հանդիպում է նաև Հերման Հեսսեի մոտ («Դեմիան» վեպում), ժամանակակից փոփ- ու ռոքմշակույթներում և այլ նմանատիպ նախագծերում
- Շվեդական Therion սիմֆո-մետալ խումբը իր 2004 թվականին թողարկված Lemuria ալբոմում ձայնագրել է նաև «Abraxas» երգը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբրաքսաս // Բրոքհաուսի ու Էֆրոնի հանրագիտարանային բառարան։ 86 հատորով (82 հատոր և 4 լրացուցիչ). — 1890—1907.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբրաքսաս, գնոստիկ աստվածություն Archived 2014-07-04 at the Wayback Machine.
|