Աբո Ավետիսյան
Աբո Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Բաղդադ, Իրաք |
Աբո Ավետիսյան (հուլիսի 24, 1990, Բաղդադ, Իրաք[1]), Իրաքում ծնված ամերիկահայ նկարիչ, որը հաճախ է աշխատում կինոարտադրության, գրականության, լուսանկարչության և նկարչության ոլորտում։
Ավետիսյանը, մասնավորապես, գրել է «Տասներեքը Բաղդադում» կոչվող ինքնակենսագրական գիրքը, որում մանրամասն նկարագրվում է 2003 թվականի Իրաքի պատերազմի ընթացքում Բաղդադում ապրած նրա կյանքը, երբ նա դեռ պատանի էր[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիսյանը սկսեց իր ճանապարհը դեպի լուսանկարչության և վավերագրական ոճի տեսագրությունների աշխարհ տասներեք տարեկան հասակում, երբ 2003 թվականին Իրաքյան պատերազմը հենց նոր էր սկսվել։ Ունենալով հայ ծնողներ, որոնք երկուսն էլ Հայոց ցեղասպանություն վերապրած երեխաներ էին[3], նա 2005 թվականին ներգաղթեց Միացյալ Նահանգներ։ Նա տիրապետում է արաբերեն, հայերեն և անգլերեն լեզուներին, և հաճախ էր օգտագործում այդ երեք լեզուները իր արվեստի գործերում։
Արվեստի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա վերջին` «Հայաստան և Արցախ՝ տեսարան Թռչնի թռիչքի բարձրությունից» կոչվող կարճամետրաժ ֆիլմը[4], որը ձեռք բերեց ավելի քան 100,000 համակցված դիտումներ՝ լրացնելով մյուս՝ «Օբսեսիվ-գերիշխող փորձ»[5] կոչվող կարճամետրաժ կինոնկարին և օգնելով ընդհանուր թիվը հասցնել 500,000 համակցված դիտումների։
Հեղինակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիսյանը հիշատակում է Գրաֆիտի հեղինակներ՝ Ռետնային և Շեպարդ Ֆեյրիին՝ որպես երկու նկարիչների, որոնց նա ուշադիր հետևում է։
Ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիսյանի՝ պատերազմում անցկացրած պատանեկության տարիները և նրա տատիկի և պապիկի ցեղասպանություն վերապրելը մեծ ազդեցություն են թողել նրա դաստիարակության վրա[6]։ Ավետիսյանի աշխատանքը հաճախ ներառում է հարգանքի տուրք և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքեր, ներառյալ Twitter #ArmenianGenocid արշավի սկիզբը[7]` սկսած 2011 թվականի ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ։ Օգտագործելով սեփական բլոգի հանրածանոթ լինելը՝ նա ավելի շատ ակաունտներ էր ներգրավվում և այնուհետև Քիմ Քարդաշյանի նման հանրաճանաչ ակաունտի օգնությամբ հետապնդում այդ հաշիվները[8] [9], և այդ պահից սկսած տարեցտարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը դարձավ հեշթեգ[10]։
Ավետիսյանը 2018 թվականին այցելել է Հայաստան՝ 2018 թվականի հայկական հեղափոխությունից անմիջապես հետո, և իր ուղևորությունը փաստել է անօդաչու թռչող սարքերի նկարած կադրերով, որոնք բոլորն էլ ներկայացված են նրա «Հայաստան և Արցախ՝ տեսարան թռչնի թռիչքի բարձրությունից» կարճամետրաժ ֆիլմում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vahakn Karakachian. «Apo Avedissian's Incredible Drone footage of the Wonders of Armenia». horizonweekly.ca. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Thirteen in Baghdad». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Avedissian, Apo (2013 թ․ սեպտեմբերի 5). Thirteen in Baghdad. Los Angeles: Apo Avedissian.(չաշխատող հղում)
- ↑ «Armenia & Artsakh - A Bird's Eye View (2018)». IMDB.com.
- ↑ «Obsessive Possessive - An Experience (2018)». IMDB.com.
- ↑ «Telling Unheard Stories». Asbarez. Vol. 104, no. 14, 235. Los Angeles. 2012 թ․ մարտի 31. էջ 9.
- ↑ Levon Abrahamian (2012 թ․ հունիսի 18). «Telling Unheard Stories». Haytoug. No. Summer 2012. Los Angeles. էջեր 18–20.
- ↑ «Kardashian Blogs for Armenian Genocide Recognition». Armenian Weekly. Los Angeles. 2012 թ․ ապրիլի 21.
- ↑ «'Time to Recognize the Armenian Genocide,' Says Kim Kardashian». Asbarez. Los Angeles. 2012 թ․ ապրիլի 21.
- ↑ Duncan Riley (2014 թ․ ապրիլի 24). «Social Media Remembers The #ArmenianGenocide». Social News Daily.
- ↑ «Apo Avedissian's Incredible footage of Armenia». aypoupen.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.