Jump to content

Աբու-Բեքր-Քելևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու-Բեքր-Քելևի
Մահացել է1366
Մասնագիտությունռազմական գործիչ

Աբու-Բեքր-Քելևի (ծննդյան թիվն անհայտ է - - 1366), Սամարղանդի ժողովրդական ապստամբության (1365-1366) ղեկավար։

1365 թվականի մայիսին, երբ Սամարղանդի ամիրա Հուսեյնը պարտվեց մոնղոլներից և լքեց քաղաքը, նրա պաշտպանությունը ստանձնեցին արհեստավոր խավերը՝ բամբակագործ Աբու-Բեքր-Քելևիի գլխավորությամբ։ Նրանք ետ մղեցին մոնղոլներին և իրենց ձեռքը վերցրին քաղաքը։ 1366 թվականի գարնանը Հուսեյնին հաջողվեց դավադրությամբ սպանել Աբու-Բեքր-Քելևիին, ճնշել ապստամբությունը և վերականգնել իր իշխանությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 45