Աբունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աբունի (Աբունինի, Ապունի, Ապունինի), հնագույն երկրամաս Հայկական լեռնաշխարհում՝ հիշատակված ուրարտական արձանագրություններում։ Երկրամասի կենտրոնը հավանաբար համանուն քաղաքն էր[1]:

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբունի կոչվել է համանուն ցեղի անունով, ուրարտացիները գրավել են Արգիշտի Ա-ի օրոք։ Նիկողայոս Մառն ու Գրիգոր Ղափանցյանը նույնացրել են Ապահունիք գավառի անվան հետ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ տարածվում էր Ախուրյան գետի ակունքների շրջանում, Չլդըր լճից ոչ հեռու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 15 — 992 էջ։